Լրահոս
Օրվա լրահոսը

Վռազ երևում է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանի փոդքաստներն է նայում, ո՛չ ստատուսներն է կարդում. «ՉԻ»

Հունվար 27,2025 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բելառուսի նախագահ Ալ. Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր հայտարարություններում ընդունել Ադրբեջանի տարածքային հավակնությունները, երբ կարող էր այդպես չանել:

«Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ դա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի: Ե՞ս ինչ կապ ունեմ։

Հանգստացրեք նրան այնտեղ: Նա կկործանի Հայաստանը։ Նա նաև իր դեմ է տրամադրում Ռուսաստանին»։

«ՉԻ». Հանգստացրեք Ալ. Լուկաշենկոյին: Նա կկործանի Նիկոլ Փաշինյանին:

Հլը տեսեք՝ ինչեր է ասում: Ո՞նց թե Փաշինյանն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից ու այն նվիրել Ալիևին:

Վռազ երևում է, որ ո՛չ Նիկոլ Փաշինյանի փոդքաստներն է նայում, ո՛չ ստատուսներն է կարդում, թե չէ կիմանար, որ համաձայն իշխանական պրոպագանդայի՝ Հայաստանը Ղարաբաղից հրաժարվել է 1991 թվականին: Ավելի ճիշտ՝ 1992-ին: Իսկ եթե ավելի կոնկրետ՝ 1994-ին: Հստակ կարելի է ասել՝ 1996-ին: Միանշանակ՝ 1998-ին: Կամ՝ 1999-ին: Հարյուր տոկոսով՝ 2006-ին: Վերջնական հրաժարվել է 2016-ին:

Ու հիմա Լուկաշենկոն փոզմիշ է անում այդ պրոպագանդան: Ջուր ու նավթ է լցնում բոլոր նախկին իշխանությունների ջրաղացին:

Մեկնաբանությունը՝ «Չորրորդ իշխանություն»-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031