Բելառուսում այսօր նախագահական ընտրություններ անցկացվեցին:
Թեկնածուները հինգն էին՝ ավելի քան 30 տարի այս երկիրը ղեկավարող Ալեքսանդր Լուկաշենկոն, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչը, գործարար Աննա Կանոպացկայան, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը և աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոտ է յոթերորդ անգամ հնգամյա ժամկետով ընտրվելուն: Ըստ պետական հեռուստատեսությամբ ցուցադրված էքզիթ փոլի արդյունքների, ստացել է ընտրողների ձայների 87,6 տոկոսը:
Լուկաշենկոն, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցն է, երկիրը ղեկավարում է 1994 թվականից:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում