Լրահոս
Օրվա լրահոսը

Էական չի երբ, որտեղ ու ինչ ա որոշվում` միշտ վերջում բարեխիղճ մարդուն էս պետությունը «քցելու ա»․ Միքայել Նահապետյան

Հունվար 26,2025 23:25

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Էս երկրում մի հատ բացարձակ հաստատուն բան կա` դա «բարեխիղճ մարդու էշ տերը թաղեմ» կառավարման դոկտրինն ա։

Էական չի երբ, որտեղ ու ինչ ա որոշվում` միշտ վերջում բարեխիղճ մարդուն պետությունը քցելու ա՝ որպես «լոխի»։
Էս հայտարարագրման կայքը հենց սկսեց գործել` հայտարարագիր եմ լրացրել։ Արել եմ դա մի պարզ պատճառով, որ ինչ ուզենամ խոսեմ էդ թեմայով ու ոչ մի կառավարության գլուխ չկարողանա ասել «լափից կտրվում ես դրա համար ես բողոքում»։

Հիմա փաստը. բանկերի շարժի վրա 3 ժամ աչք եմ քոռացրել, հատ-հատ հիշել ու վերլուծել, թե որը ինչ փող ա` 100 դրամից սկսած, մուծել եմ Էկենգի 3000 դրամը… հաջորդ օրը կառավարությունը վերացրեց 300.000-ից փոքր չհարկվող եկամուտները հայտարարագրելու պահանջը, կառավարությունը հայտարարեց, որ վերացնելու է Էկենգի 3000 դրամը։

Տարիներով դողում ես վարկերդ հանկարծ մի օր չուշացնես, մի դրամ պակաս չմուծես` գալիս ա կառավարությունը, ասում․ «ապրես, ու՛լ, իսկ հիմա մենք ընդհանուր բյուջեից կսուբսիդավորենք էն մարդկանց անհույս վարկերը, որոնք քո նման չեն արել»։ Այսինքն դու մի հատ քո փողով քո վարկն ես փակում, հետո մի հատ էլ ընդհանուր կաթսայից փակում ես ուրիշի վարկը` ճանապարհ, կամուրջ, գազատար կամ այլ բան կառուցելու փոխարեն։

Տարիներով գույքահարկ ես մուծում` հետո կառավարությունը գալիս ա ասում․ «արա՞, այ ու՛լ, էլի դո՞ւ» ու բռնում սուբսիդավորում է մյուսների չմուծածը։ Նույնը ոռոգման ջուրը, արագաչափերի տուգանքները…

Հայաստանի Հանրապետությունը քցող պետություն է, որը ապրում է բարեխիղճ մարդկանց հաշվին ու ատում բարեխիղճ մարդկանց։ Մի քիչ ավելի «դիշովկա» դառնան` առանց ամաչելու նախարարները մեր ID քարտի տվյալներով ակնթարթային վարկեր են վերցնելու` փախնեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031