Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության․ փաստաբան

Հունվար 26,2025 23:10

Փաստաբան Աշոտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Հաղորդում հանցագործության մասին

2025 թվականի հունվարի 25-ին կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ տիտղոսային վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանը, առանց որևէ խոսք ասելու Օսմանյան կայսրության մեղավորության ու ժխտողական քաղաքականության մասին, նշել է.

«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, Մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք»:

ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը սահմանում է.

1. Ցեղասպանությունը կամ մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, դրանք քարոզելը կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկ ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով, զանգվածային լրատվության միջոցներով կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ
2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Սույն արարքը քրեորեն պատժելի է նաև Շվեյցարիայում: Ավելին, այնտեղ պատժվել կամ պատժվում են հիմնականում ազգությամբ թուրքերը՝ հասկանալի պատճառներով:

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում եմ Նիկոլ Վովայի Փաշինյանի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում և վերջինիս ենթարկել քրեական պատասխանատվության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031