Լրահոս
Օրվա լրահոսը

Սա հայոց մեջ Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ առնելու, բարոյական նշաձողը հանելու փորձ է․ Էդուարդ Աբրահամյան

Հունվար 26,2025 22:07

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Միջազգային հարաբերությունների դոկտոր, Անվտանգության վերլուծությունների ինստիտուտի ավագ փորձագետ Էդուարդ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հանրային քննարկման առարկա է դարձնում Հայոց ցեղասպանության փաստը՝ սփյուռքի ներկայացուցիչների և տեսախցիկների առջև հայտարարելով՝ «Մենք Հայոց ցեղասպանությանն էլ պետք ա վերադառնանք։ Մենք պետք ա հասկանանք, թե ի՞նչ ա տեղի ունեցել և ինչո՞ւ է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք դա ընկալել։ Ո՞նց ա եղել, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնցա որ 1950 թվին Հայոց Ցեղասպանության օրակարգ հայտնվելա»։

Սա հայոց մեջ Հայոց ցեղասպանության փաստը (և հետևաբար Օսմանական Թուրքիայի կողմից մարդկության դեմ կատարված հանցագործության փաստը) կասկածի տակ առնելու, խնդիրը բարոյական տեսանկյունից բացասականորեն քննելու, հանրության մեջ դրա արմատները գցելու, բարոյական նշաձողն հանելու, կատարվածի համար մեղքը բացի գլխավոր հանցագործից այլոց, այդ թվում զոհի վրա գցելու և ժխտողականության ճանապարհով տանելու փորձ է տվյալ ՀՀ քաղաքացու և ՀՀ երկրի ղեկավար հանդես եկող անձնավորության կողմից։ Նրանք, ովքեր այսքանից հետո նստելու են այս անձնավորության առջև և խելոք լսելու ու չեն կանխելու համապատասխան լեզվաշարժությունները՝ ուրեմն բարոյականության ու արժանապատվության լրջագույն խնդիր ունեն։

Հիշեցնեմ, որ Իսրայելում Հոլոքոսթի փաստի շուրջ նման ձևակերպումները օրենքով քրեորեն պատժելի են։ Դա հայտնի The Israel Denial of Holocaust (Prohibition) Law 5746-1986 օրենքն է։ Հայոց ցեղասպանության փաստի բացահայտ ժխտման կամ փաստի ժխտողականության տարրեր պարունակող հայտարարությունների, հրապարակումների կամ իբր «քննադատական մտածելակերպի արտահայտման» սոուսի տակ ներկայացվող մարդկության դեմ հանցագործության ազգային և միջազգային ընկալման դեմ նման դեստրուկտիվ տենդենցները պիտի ոչ միայն համարվեն անբարոյականության դրսևորում, այլ նաև քրեորեն պատժելի լինեն Հայաստանի Հանրապետությունում։ Համարվեն մարդկության դեմ հանցագործության արդարացման փորձ կամ հանցակցություն։

Ուստի ես՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ, ՀՀ քաղաքացի Էդուարդ Աբրահամյանս, պահանջում եմ նմանատիպ memory law-ին համապատասխան օրենքի ընդունում ՀՀ Ազգային ժողովից և ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից։ Ուրախ կլինեմ, եթե ինձ միանան այլ քաղաքացիներ ևս, իսկ մամուլի ներկայացուցիչները և քաղաքական գործիչները բարձրացնեն այս հարցը օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առջև։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031