Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանությունը հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով, որոնք երբևէ չեն բեկանվել․ Գևորգ Դանիելյան

Հունվար 26,2025 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայոց ցեղասպանությունը և դրա դրդապատճառները հրապարակավ վերահաստատելու ակնկալիքով մի դիմեք պատմաբաններին կամ քաղաքագետներին, դա թուրքական կեղծ օրակարգ է, որն արտացոլվել էր ինչպես Հայ-թուրքական արձանագրություններով, այնպես էլ դրանից առաջ ժամանակի ընդդիմադիր քաղաքական ուժի ծրագրով, որի բուն նպատակը պատմաբաններից բաղկացած իբր հաշտեցման հանձնաժողով ստեղծելու հնարքով արդեն իսկ դատական ակտերով հաստատված փաստերը «ջրելն» էր։

Հայոց ցեղասպանությունը, որպես թուրքական պետական-կուսակցական վերնախավի կողմից կազմակերպված զանգվածային էթնիկ բնաջնջման ոճրագործություն, հաստատվել է թուրքական շուրջ 74 դատական մեղադրական դատավճիռներով, որոնք երբևէ չեն բեկանվել։ Ի դեպ, բոլոր դատավորներին հետագայում՝ 1930-31 թթ. գլխատել են։ Հիմա ի՞նչ եք ակնկալում, որ այդ դատավճիռները դեն նետենք և դիմե՞նք պատմաբաններին։ Դե նույն ոճով դիմեք, թող մեկնաբանեն Ռամիլ Սաֆարովի ոճրագործությունը։

Հայոց ցեղապանությունը հաստատված փաստ է դիտարկվել նաև անգամ Ռուանդայի ցեղասպանության գործի դատավճռով։

Ի դեպ, Սողոմոն Թեհլերյանը արդարացվել է ոչ թե սոսկ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված արարքի համար, ինչը սխալմամբ հրամցվում է գեղարվեստական ստեղծագործություններով, այլ այն հիմքով, որ կյանքից զրկել է ցեղասպանություն կազմակերպելու համար արդեն իսկ մահապատժի դատապարտված Թալեաթին։ Ուղղակի, ցավոք, թուրքերին հաջողվել է դատապարտված Թալեաթին հերոսացնել, իսկ արդարացված Թեհլերյանը որակվում է իբրև ահաբեկիչ, որին մենք գրեթե չենք հակազդում…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031