Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից

Հունվար 26,2025 16:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում:

Շատ հաճախ անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է և ոչ իրավաչափ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և «մի՛ վնասիր» սկզբունքով:

Երեխայի անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանվեն անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պահանջները։

Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացել յուրաքանչյուրի, և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման արշավներ ու վերապատրաստումներ, բարձրացնել իրազեկվածությունը, ի թիվս այլնի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների և դրանք խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։

Պաշտպանը հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարմինների, այդ թվում` Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից  հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031