«Հայացք Երևանից» – Ալիեւը վերստին նախահարձակ տոնով անդրադարձել է 300 հազար ազերի թաթարների վերաբնակեցման հարցին… Պետք է հիմնովին բացառել ադրբեջանցիների մուտքը Հայաստան, այլապես դա կնշանակի խաղաղ ճանապարհով Հայրենիքը հանձնել ազերի թաթարներին: Իմ «Տխուր հույնը» մեծածավալ էսսեում ես հանգամանալից անդրադարձել եմ Եվրոպայի մահմեդականացման գործընթացին՝ դրա համակողմանի փորձագետն եմ։
Ժամանակին դիմել էի երեւանյան մի քանի հեռուստածրագրերի ու թերթերի՝ կոչ անելով օգտագործել իմ հնարավորությունները վերաբնակեցման հարցի շուրջ հանրությանը սպառիչ պարզաբանումներ տալու համար, բայց ձայնս հնչել էր անապատում։ Ուզում եմ հենց այստեղ հակիրճ, մի քանի նախադասությամբ անդրադառնալ վերաբնակեցման շատ զգայուն հարցին:
1. Հիշեցում Ալիեւին. Հայաստանից անցյալ դարի 80-ականերին հեռացել է ընդամենը 165-170 հազար ադրբեջանցի, որի կեսից ավելին՝ 40-ն անց տարիքում: Ազերի թաթարների հեռանալուց անցել է 45 տարի, ասել է թե՝ նրանց կեսից ավելին այլեւս գոյություն չունի: Խոսք կարող է գնալ 70-75 հազարի մասին, բայց մենք նրանց նույնպես չենք կարող ընդունել, քանի որ պատերազմական հարաբերությունները, քնած հային նենգաբար կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ալիեւի կողմից ազգային հերոսի կոչում շնորհելը, նրան շռայլ պարգեւատրումների արժանացնելը ստեղծել են երկու ժողովրդի անհամատեղելիության համախտանիշ: Ալիեւն ուզում է սպառնալիքի տակ 5-րդ շարասյուն տեղակայել Հայաստանում՝ մեր երկրի գոյությունն ու գործունեությունը կաթվածահար անելու համար։
2. Ալիեւը լավ գիտի, որ նույն թվականներին Ադրբեջանից ոչ թե հեռացել, այլ մահվան սպառնալիքի տակ մազապուրծ փախել է 460 հազար հայ: Միայն Բաքվում, Գանձակում եւ մի շարք այլ խոշոր քաղաքներում հայերը մոտ 250-300 հազար բարեկարգ բնակարաններ են թողել: Ապշերոնի սուլթանը թող այդ ազատված տները բոլ-բոլ հատկացնի ՀՀ-ից հեռացած հայրենակիցներին։ Իսկ Հայաստանի հարակից տարածքներում, Հայաստանի հսկողության տակ, վերաբնակեցնի այդ 460 հազար հայ բնակչությանը՝ գումարած Արցախից անցյալ տարվա սեպտեմբերին բռնի տեղահանված եւս 140 հազարին: Եղավ 600 հազար: Ա՛յ, սա կլինի խնդրի արդարացի լուծում:
Կարդացեք նաև
3. Հայաստանի խորհրդարանը պետք է անհապաղ ընդունի ոչ հայազգի քաղաքացիների գրանցումը Հայաստանում արգելող օրենք: Թող ոչ մեկին դա չզարմացնի, քանի որ այդպիսի երկրներ շատ կան: Թվարկենք մի քանիսը. Սաուդյան Արաբիա, Քաթար, Բահամյան կղզիներ, Կարիբյան ծոցի մի շարք երկրներ եւ այլն:
Ես ասելիք ու առաջարկություններ շատ ունեմ, դեռ հավատում եմ, որ ողջամտությունը կհաղթանակի, եւ որեւէ հեղինակավոր հարթակ կամ լրատվամիջոց կհիշի իմ մասին: Թե չէ՝ բոլորը առավոտից-երեկո՝ ջրաղացը թողած, ժխորաձայն խոսում են չախչախի մասին։
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս