Արևելագետ Աննա Դավթյան-Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը
Գիտության ու կրթության արժեքն ու կարևորությունը բարձրացնելու համար ոչ թե ակադեմիական քաղաքներ ու հանրային արշավներ են պետք, այլ նախևառաջ որևէ խնդրին անդրադառնալիս շեշտել, թե գիտական ինչ հետազոտության հիման վրա է արվում որևէ պնդում, եզրահանգում, ինչպիսի կրթական ծրագրեր են նպաստել այս կամ այն ոլորտի արդիականացմանը կամ որևէ նոր որոշման կայացմանը, ինչ գիտական խմբեր են աշխատում այս կամ այն պետական խնդիրը լուծելու համար։
Իսկ եթե ցանկացած հարցին անդրադառնալիս ասում ես՝
«Իմ կարծիքով՝ ազգը սենց, իսկ ժողովուրդը նենց․․․(ու հատկապես ասում սխալ ձևակերպումներով),
Կարդացեք նաև
իմ կարծիքով Սփյուռքում իննսուն տոկոսը սենց, դե հետազոտություն չեմ արել, մոտավոր, կարող ա յոթանասուն, կարող ա հարյուրհինգ (ու հատկապես, որ ասածդ իրականություն չի ),
իմ կարծիքով՝ ցեղասպանությունը ոչ թե սենց, այլ նենց, դե գիրք չեմ կարդացել, ուղղակի էս պահին մտքովս տենց անցավ (ու հատկապես, եթե ասածդ պետական շահի սպառնալիք կարող է պարունակել),
իմ կարծիքով՝ տրասնպորտը սենց, ոչ թե նենց, դե նենց չի գիտական հոդված ենք կարդացել, աչքաչափով (ու հատկապես, երբ հաջորդող քայլերով ցույց ես տալիս, որ կարող է և այլ կերպ լինել ),
իմ կարծիքով՝ ֆինանսները սենց, ոչ թե նենց, դե նենց չի տասը տակ ստուգել ենք, ուղղակի փորձենք (ու հատկապես, երբ խոսքը նաև անհատական տեղեկություններին է վերաբերում )․․․»։
Էս բոլոր պնդումների բովանդակային մակերեսայնությունը դեռ խնդրի մի կողմն է, բայց եթե որևէ պաշտոնյա իր դիրքորոշումները ամենաառանցքային խնդիրների վերաբերյալ հիմնավորում է «իր կարծիքով» միայն կամ իր տրամադրությամբ կամ մտքի փայլատակմամբ, ոչ մի ակադեմիական քաղաք ու հազար տեսակ կասկածելի արշավներ չեն կարող ուղերձ հղել, թե գիտությունն ու կրթությունը արժեք ունեն։