Լրահոս
Օրվա լրահոսը

Ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չի կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը․ Էդմոն Մարուքյան

Հունվար 25,2025 22:00

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Հայոց ցեղասպանությունը իրավաբանորեն և գիտականորեն ապացուցված փաստ է, որը պաշտոնապես ճանաչել և դատապարտել են արդեն 34 երկրներ։

Ոչ թե մենք, այլ Թուրքիան ունի ցեղասպանության պատմությանը վերադառնալու և անցյալի հետ առերեսվելու կարիք, ինչը, սակայն, մինչ օրս հրաժարվում է անել։

Միևնույն ժամանակ, 2020 – 2023 թվականներին Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ իրականացվեց հայ ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանական գործողությունը․ էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը։

Հետևաբար, Հայոց ցեղասպանության գլխավոր դասը մեր իրավունքների պաշտպանության հարցը հետևողական ներկայացնելն է, այլ ոչ թե դրանցից հրաժարումը։ Ավելին, ցեղասպանության ժխտումը կամ մեր իրավունքներից հրաժարումը որևէ պարագայում չեն կարող երաշխավորել խաղաղություն և կանխել նոր ցեղասպանությունների վտանգը։ Հետևաբար, Անդրանիկ Քոչարյանի կողմից սկսած 1.5 միլիոն զոհերի անունների հավաքագրման թեման, որն այսօր շարունակում է Նիկոլ Փաշինյանը, պետք է անհապաղ դադարեցվի։ Այն ապապետական է, ապազգային և, վերջապես, հակահայկական։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031