Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում այսօր տեղի է ունեցել Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» պատմական դրաման: Ներկայացմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, մարզային իշխանության ներկայացուցիչներ:
2024թ. տարվա լավագույն ներկայացում ճանաչված բեմադրությունն իրականացվել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագրով:
Կարդացեք նաև
Ներկայացումից հետո նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է թատրոնում, հանդիպել ստեղծագործական կազմի հետ, ծանոթացել թատրոնի հիմնախնդիրներին՝ քննարկելով առաջիկայում կայանալիք թատրոնի 160-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրերը, մասնավորապես՝ ԱՄՆ հյուրախաղերի և Գյումրու միջազգային թատերական փառատոնի կազմակերպման հետ կապված:
ՀՀ ԿԳՄՍՆ