«Համընդհանուր հայտարարագրի հետ կապված ԱԺ հարց ու պատասխանի ընթացքում երբ հարցնում եմ, թե ինչ խնդիր են տեսնում, ասում են, թե մարդիկ ասում են, պետությունը ինչի պիտի մտնի մեր գրպանը: Ասում եմ՝ ժողովուրդ ջան, դա ձեր պետությունն է: Չի կարելի Հայաստանի Հանրապետությունը ընկալել նույն կերպ, ինչպես Բյուզանդական կայսրությունը կամ ինչպես Օսմանյան կայսրությունը: Դուք էդ պետությունը ստեղծել եք: Պատկերացնո՞ւմ եք, շվեյցարացին տենց բան կարա՞ ասի, թե ինչի է պետությունը մտնում իմ գրպանը»,- շվեյցարահայերի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանում ասում են՝ Հայաստանը պետք է լինի Շվեյցարիայի նման պետություն: Բայց առանց հայտարարագրի, առանց երթեւեկության կանոնների: Ասում են՝ հայտարարագիր եք ուզում լրացնե՞ք՝ ասեք, ստիպում եք, որ տները ծախենք, թողնենք գնանք ուրիշ երկիր: Էդ ուրիշ երկրում 100 տարի առաջ է էդ համակարգը դրվել: Այսինքն, մարդը չի ուզում իր երկրին տա հայտարարագիր, ասում է՝ տունս կծախեմ, կգնամ Շվեյցարիային կտամ հայտարարագիր:
Մարդիկ Հայաստանում ոստիկանությանը ասում են բիրտ, ապօրինի, ինչ ասես, ոստիկանության գլխին լցնում են: Հետո բարեկամը որ գնում է Ամերիկա, ասում է լսիր, զգույշ կլինես, ստեղ Հայաստանը չի, որ փոլիսը կանգնեցնի, քեզ զգաստ կպահես, հանկարծ բան չասես: Ստեղ պարեկը կանգնացնի, միանգամից կհանեն, ուղիղ եթեր՝ ինչու կանգնացրիր, ձախ ձեռքիդ ինչ կա, դու ով ես ընդհանրապես, քեզ ճանաչում եմ, հորոխպերդ սենց… Ամերիկայում կարան տենց բան անե՞ն: Ինչքա՜ն կարելի է: Ուզում եք թողնենք, գնանք Ամերիկա՞: Ձեր պետությանը չեք ուզում հարկ տա՞ք, գնացեք տվեք Միացյալ Նահանգներին, ձեր ոստիկանությանը չեք ուզում ենթարկվե՞ք: Եթե փորձես մեկի վրա ուժ կիրառես, 30 տարի կդառնա թեմա»,-ասաց Փաշինյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մենք ոչ թե պետությանը չենք ուզում հարկ չտալ այլ ձեր անարժան ու կոռուպացված գրպանները չենք ուզում փող դնենք
Ես աշխատեմ օտար երկրում ու փող աշխատեմ որ Հայաստանում իմ տանեցիներին պահեմ հլը միհատել հարկ վճարեմ նրա համար որ ձեր նմանները որ նենց են արել որ մենք մեր երկրում չկարողանանք մարդավայել ապրենք մեր տված հարկերը լցնեն իրանց գրպանները ու ապրեն ճոխ կյանքով
Ինչ որ անում եք ժողովրդի հաշվին թող ձեր հարազատների թաղման վրա ծախսվի