Արցախի ԱԺ պատգամավոր, Մարտական եղբայրություն միաբանության անդամ Արամայիս Աղաբեկյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ չկա պետություն, երբ չեն աշխատում օրենքներն ու կարգը, սահմանված ժամկետները։
5-րդ ամիսն է ընթանում, ինչ ես դիմել եմ քաղաքացիություն ստանալու համար, բայց իմ ջանքերը, ոնց հասկանում եմ, զուր են։
Այս ընթացքում ես հասցրել եմ արտասահմանում տեղի ունենալիք երկու կրթական ծրագրից դուրս մնալ պետության խաբեբայության և անտերության պատճառով։
Սա է փաստորեն արցախցիներին արագացված ռեժիմով անձնագիր տալու փաշինյանական օրակարգը։
Նոր տարուց առաջ ՕՎԻՐ-ից ստացված զանգը քիչ էր մնում ինձ հակառակը ապացուցեր։
Կարդացեք նաև
Օ հրաշք, ինձ զանգեցին և ասեցին, որ պատվարժան նախագահը ստորագրել է, և ես կարող եմ մոտենալ անձնագիրս ստանալու գործընթացը վերջնարդյունքին հասցնելու։
Գնացի, օր ու ժամ ասեցին սենյակի համար, որ հաջորդիվ մոտենամ, հետո զանգեցին և ասեցին, որ ձև 15 դեռ կա, որը պիտի տեղի անձնագրայինով դիմումով ստանամ, որից հետո իրենք կզանգեն։
Մինչև նոր տարի դա էլ արեցի, անգամ մաս դարձա իրենց փաստաթղթաշրջանառությանը գործը արագ գլուխ բերելու համար։ Բայց արի ու տես, որ էլի չէ, մինչև այսօր այդ անտեր ձև 15-ը չի ուղարկվել ՕՎԻՐ։ Ինձ այսօր տեղի անձնագրայինում խոստացան երկուշաբթի օրվա երկրորդ կես զանգել և ասել` ի վերջո, երբ պիտի ստանամ այդ այդքան անհասանելի ՀՀ անձնագիրը։
Հ.Գ.
Դեկտեմբերի 17-ից մինչև այսօր ես օդի մեջ եմ, 070 անձնագիրս անվավեր է, նորն էլ չեն տալիս, ես չեմ ուզում մտածել, որ սրանք վախեր ունեն իմ երկրից դուրս գալուց, մեր մեջ ասած «վախենալու բան չկա», բայց եթե հիմա էլ նոր պատճառներ փնտրեն անձնագիր չտալու համար,ե ս սկսելու եմ նաև այս տարբերակը դիտարկել։