«Մենք պետք է մեր ճշմարտություններին վերադառնանք: Էն, ինչ որ մենք համարում ենք ճշմարտություն, դա ճշմարտությո՞ւն է, թե չէ: Մեր ինքնության ամենակարեւոր մասն է. մենք ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք: Պետք է հասկանանք. լավ, ի՞նչ է տեղի ունեցել, ինչո՞ւ է տեղի ունեցել: Եվ ինչպե՞ս ենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել: Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Ո՞նց է եղել դա, մենք պե՞տք է հասկանանք: Էս թեմաների հետ պե՞տք է հարաբերվել: Մենք մեր ինքնությունը կառավարո՞ւմ ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Ստեղ են հարցերը: Ընդ որում, սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք է հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք: Այսօր մեր սիրելի հայրենակիցներն ասում են՝ Հայաստանի Հանրապետությունը արեւմտահայերենի հետ կապված պետք է ծրագրեր անի: Ես դեմ չեմ: Եկեք հասկանանք՝ ի՞նչ ծրագրեր: Բայց ստեղի պրոբլեմը պետք է հասկանան՝ էն, ինչ-որ տեղի է ունեցել այստեղ: Մեր պատմությունը, մեր ինքնությունը պետք է հասկանանք»,-Շվեյցարիայի հայության մի խմբի հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այս խմբագրական յօդուածին շնորհիւ է որ, հիմա վերջապէս հասկացայ թէ ինչ ըսել կ’ուզէր ՀՀ Գերագոյն Ապուշը, իր այս հանելուկային խօսքերով՝ «Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: »
Հետաքրքրական է, քանզի այդ դաւադիր հարցականին պատասխանը այն է որ՝ մինչեւ 1939 թուականը, Թուրքիոյ հետ բոլշեվիկների համաձայնութիւնների արդիւնքն էր, որ ՀՀ-ում գաղտնի ու ընդյատակեայ կերպով կը խօսուէր միայն Հայոց Ցեղասպանութեան մասին:
Այդ գետնի վրայ, երբ որ յարաբերաբար աւելի շնչելի դարձաւ վիճակը, այդ նիւթն ալ վեր բարձրացաւ սթալինեան խաւարների յատակներից:
Ուր փաստօրէն դարձեալ վերադարձաւ հիմա, ՀՀ-ն: Փաշինյանին ու իր դժոխածին վոհմակին ջանքերով:
Մ. Հայդուկ Շամլեան