Երևանում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 25-ին՝ ժամը 24.00-ից մինչև հունվարի 26-ը՝ ժամը 06.00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Հաղթանակ կամրջի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք բնակիչների ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն