«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ, պ․գ․թ․ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
Արդեն քանի օր է, ադրբեջանական իշխանական մամուլը նոր արշավ է սկսել ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների նկատմամբ։ Բոլորովին կեղծ ու անհիմն տեղեկություն են տարածում, թե իբր քաղաքացիական առաքելության անդամները «զինվում են ու կամուֆյլաժ համազգեստ հագնում»։
Հիմա էլ արդեն պատգամավոր, Ալիևի ակնառու խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են»։ Հիշեցնեմ, որ տարեսկզբի իր ելույթում Ալիևը ևս ակնարկել էր, որ իրենց «ձեռքերը քոր են գալիս»․․․
Ինչ խոսք, ԵՄ-ի «հուսալի գործընկեր» Ադրբեջանը գնալով ավելի վտանգավոր է դառնում: