Երբ դու տասնամյակներ շարունակ քո քաղաքական ու խմբագրական գործունեությունը կառուցել ես «դասակարգային անտագոնիզմի վրա», հրահրել ես աղքատների բունտն ընդդեմ հարուստների, պաշտոն չունեցողների ընդվզումն ընդդեմ պետական պաշտոնյաների, չպետք է զարմանաս, որ մարդիկ նույն անտագոնիզմն ունեն քո հանդեպ, երբ արդեն իշխանություն ես:
Ժամանակին բարձր աշխատավարձերի, «պադավատների», պաշտոնական շարասյուների, պետության հաշվին վոյաժների մեկնողների դեմ քո պայքարի սերմերը, կարելի է ասել, պարարտ հողի մեջ են ընկել, ծլարձակել ու պտուղ տվել: Հիմա մարդիկ նույն մեղադրանքները, որոնք դու տարիներ շարունակ ուղղում էիր իշխանություններին, օլիգարխներին, ուղղում են քեզ: Երբ դու բարձր պաշտոն զբաղեցրած անձանց ունեցվածքը խլելու համար օրենքներ էիր ընդունում, նրանց մեղադրում թալանի մեջ, հայտարարում, որ ժողովրդից տարածը կոպեկ-կոպեկ, քյաբաբ առ քյաբաբ պետք է վերադարձնեն, մի զարմացիր, երբ ժողովուրդն ասում է, որ հիմա էլ դու ես խաշլամա-խորոված-քյաբաբ ուտում եւ պահանջում է, որ քո կերածից իրեն բաժին հանես:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում