Լրահոս
Օրվա լրահոսը

Հիշո՞ւմ եք, չէ՞, որ նաեւ վարչապետ էիք, հիմա դարձել եք պետություն, վաղը կարող եք հռչակվել աստվածներ. Բագրատ սրբազան

Հունվար 25,2025 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բագրատ սրբազանն այսօր իր ամենշաբաթյա պատգամն է փոխանցել ուղիղ եթերով:

Նրա խոսքով՝ միայն երազելը քիչ է, այդ երազների ու ձգտումների հետեւից գնալն է կարեւոր. «Մեր կյանքը խոցված է բոլոր առումներով՝ տնտեսական տարբեր գործադրումներով, անվտանգային խնդիրներով: Մեր հայրենիքի կտոր կտոր վաճառվելու իրականության մեջ ենք կանգնած, այս բոլորի դիմաց ի՞նչ համարժեք գործելու պատրաստակամություն, ցանկություն ունենք»:

Նա անդրադարձավ նաեւ քաղաքական վերջին հայտարարություններին ու մեկնաբանեց դրանք. «Մեր ժողովրդին անընդհատ ասում են, որ ապրում ենք ստամոքսի գրպանի համար: Այս չարիքի իշխանությունը փորձում է ներարկել այն գաղափարը, որ տնտեսական ու սոցիալական խնդիրները պետք է դառնան գերնպատակ՝մղելով միայն մեզ մտածել դրանց մասին, դարձնել պաշտամունք:

Սոցիալական, տնտեսական խնդիրները կարեւոր են մեր առօրյա ընտանեկան բարեկեցության համար, բայց տնտեսությունը ծառայություն է, ոչ թե նպատակ:

Տնտեսություն կոչվածը պետք է լինի առողջ, որ կարողանա ծառայել հասարակությանը, ոչ թե լծակներ ստեղծի հասարակությանը ճնշելու»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ չպետք է ասել, թե պետությունը մտնում է մեր գրպանը, եթե որեւէ ձեռք տեսնում ենք մեր գրպանում, դա մեր ձեռքն է:

Բագրատ սրբազանը՝ անդրադառնալով եկամուտների պարտադիր հայտարագրումներին, ասաց, որ այդ կերպ փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա բոլոր առումներով, այդ կերպ մարդկանց թույլ չեն տալիս իրենց կյանքի գաղտնիությունն ունենալ, իրենց սեփական տարածքն ունենալ, մուտք են գործում նյութական զանազան միջոցների մեջ ու փորձում վերահսկողություն իրականացնել. «Հարկային քաղաքականության մասին է խոսվում, թե ինչպիսի արհավիրք է բերում ՓՄՁ շրջանակներում, ո՞ւմ է ծառայում եւ ովքեր են սրա շահառուները»:

Բագրատ սրբազանը նկատեց, որ ամեն օր որոշակի, այսպես կոչված, բարեփոխումների անվան ներքո առերեսվում ենք չարիքի իշխանության հետ:

«Չարիքը ոչ սթափ վիճակում հայտարարել է՝ ասելով, թե պետությունը դու ես: Հիշո՞ւմ եք, չէ՞, որ նաեւ վարչապետ էիք, հիմա դարձել եք պետություն, վաղը կարող եք հռչակվել աստվածներ: Ամեն ինչ անել փորձելու շահել ձեր համակրանքը: Բայց իրենց վարքով փաստել են, որ թքած ունեն պետության վրա, դա ցույց են տվել քաղաքացու վրա թքելով: Այդ խորհրդանիշը շատ առարկայական է այս խոսքի մեջ: Ինչպես թքել եք քաղաքացու վրա, այնպես էլ թքել եք պետության վրա: Այս աբսուրդի թատրոնը, որ դարձել է մեր կյանքի սղոցարանը, վերջ է գտնելու ոչ ուշ գալիքում, այլ շատ շուտով: Որովհետեւ այս թույնը տարածվել է մեր հասարակական կյանքի գրեթե բոլոր շերտերում»,- ասաց Բագրատ սրբազանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031