Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի զարգացման ռազմավարությունը` թղթի վրա. «Ժողովուրդ»

Հունվար 25,2025 11:05

Մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը մնացել է թղթի վրա, իսկ իշխանությունները զբաղված են անիրականանալի՝ Խաղաղության խաչմերուկի ծրագրերով։

Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 29-ը ամյակի օրը՝ պատերազմից 6 օր առաջ, հանրությանը դիմելով՝ ասաց. «Համաձա՞յն եք արդյոք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»։

Հետո հանրության դատին հանձնեց մինչև 2050 թվականը Հայաստանի զարգացման ռազմավարությունը։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է հասկանալ, թե զարգացման ռազմավարության որ կետերն ինչ փուլում են։

Այսպիսով, ահա այդ ռազմավարության կետերից մի քանիսը․

• Հայաստանի բնակչության աճ՝ մինչև 5 մլն մարդ:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ այս աճը գրանցվել է օտար երկրներից Հայաստան եկած և քաղաքացիություն ստացած ռուսների, հնդիկների և այլ ազգերի ներկայացուցիչների շնորհիվ։

• 1,5 մլն նոր աշխատատեղերի ստեղծում և աղքատության հաղթահարում։

2022 թվականին աղքատության միջին գծով ցուցանիշը կազմել է 24.8%։
2023 թվականին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 23.7%-ի։ 2024 թվականի տվյալները դեռևս չեն հրապարակվել։
2024 թվականի նոյեմբերին գրանցված աշխատատեղերի թիվը կազմել է 782,832։
Այս ցուցանիշների դանդաղ աճող տեմպը խոստումնալից երազանքների կատարման համար շատ հեռու է իրականությունից։

• ՀՆԱ ավելացում՝ 20 անգամ, միջին աշխատավարձի աճ՝ 7 անգամ
2023 թվականին Հայաստանի տնտեսությունը աճել է 7%-ով։

2024 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի ծավալը կազմել է 1,922,939.6 մլն դրամ, ինչը 2.6 տոկոսային կետով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

• Առողջ ապրելակերպի վերածումն ազգային առանձնահատկության։
Առողջ ապրելակերպը քարոզում է վարչապետը՝ հեծանիվ վարելով, սակայն ամեն օր ՀՀ արտաքին հարաբերությունների դարավոր թելը կտրելով։

• Կյանքի ակնկալվող տևողության բարձրացում մինչև 90 տարեկան։
Հայաստանում երկարակեցության ցուցանիշը 77,7 տարի է․ տղամարդիկ կանանցից մի քանի տարի քիչ են ապրում։

• Մեկ զինծառայողի ներուժի տեսանկյունից աշխարհի ամենամարտունակ բանակի առկայություն։
Այս հայտարարությունից 6 օր անց Հայաստանը տվեց 5000 զոհ և պարտվեց պատերազմոմ։ Առանց այդ էլ գլխատված բանակը գրեթե 5 տարի է՝ դժվարանում է ոտքի կանգնել։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031