«Պետք չէ 2018 թվականի իրադարձությունները «հեղափոխություն» անվանել», – ինձ պարբերաբար հորդորում են իշխանության արմատական ընդդիմախոսները: Չեմ ուզում եզրույթների մասին վիճել, ավելի լավ է՝ խոսենք ըստ բովանդակության: Ես շատ կուզեի, որ դա հեղափոխություն լիներ՝ որ փոխվեր համակարգը, քաղաքական, տնտեսական հարաբերությունները, որպեսզի մենք դառնայինք ավելի անվտանգ, ավելի ժողովրդավարական, ավելի բարգավաճ երկիր:
Իրականում մենք ստացանք նույն կոռուպցիան, նույն օլիգարխներին, ոստիկանական նույն բռնությունները, նույն քաղաքական հետապնդումները: Ավելին՝ տարբեր դասի մտավորականների, ուսուցիչների շողոքորթությունները դարձյալ նույնն են, պարզապես այդ քծնողական ճառերն արտասանվում են «Կրթվելը նորաձեւ է» կամպանիայի շրջանակներում:
Դուք կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ է ամեն ինչ վատացել: Պատասխանը պարզ է՝ որովհետեւ այդ ամենին ավելացել է աղետալի դիլետանտիզմը. կոմպետենցիայի այն մակարդակը, որով հնարավոր է լուծել «ակտիվիստական հ/կ-ի» կամ լրատվամիջոցի հարցերը, խիստ անբավարար է համապետական խնդիրների համար:
Արցախյան աղետի մասին, որի արմատը նաեւ ներկայիս իշխանության ինքնահավան տգիտության մեջ է, հիմա չենք խոսում: Դառնանք մնացած ոլորտներին:
Կարդացեք նաև
Տրանսպորտի եռակի թանկացումը. առաջ մենք ճխլվում էինք «հուսահատության գազելներում» 100 դրամով, հիմա՝ մեծ ավտոբուսներում 300 դրամով: Ընդ որում, Երեւանից դուրս ապրող թոշակառուները ոչ մի արտոնություն չեն ունենա:
Եկամուտների համընդհանուր հայտարարագրում, որի հարցերը լրացնելու համար ամեն մի աշխատող քաղաքացի, ցանկալի է, վարձի մեկ իրավաբանի եւ մեկ հաշվապահի: Ինքնին եկամուտները հայտարարագրելու գաղափարը, կարծում եմ, ճիշտ է, բայց իրականացումը վստահված է ծայրահեղ անիրազեկ մարդկանց։
Անհատ ձեռներեցների եւ միկրոբիզնեսմենների վրա հարկային ճնշման ավելացում: Ես, ճիշտն ասած, ակնկալում էի, որ հեղափոխությունը կբերի տնտեսության ազատականացմանը, բայց հիմա տեղի է ունենում ճիշտ հակառակ գործընթաց:
Եվ ամենակարեւորը. իշխանությունը զբաղված է ոչ թե քաղաքական, տնտեսական կամ մշակութային ծրագրեր իրականացնելով, այլ այս կամ այն առիթով (հիմնականում՝ չնչին առիթներով) տեղեկատվական աղմուկ բարձրացնելով: Առայժմ դա ստացվում է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իհարկե, պարոն Աբրահամյան,էդ հայտարարագիրը։ Երիտասարդ տղա աղջիկները իրեն հույզերն ու լույսերը պետք է թողնեն, Նիկոլի չինովնիկների համար թիթեռնիկ նկարեն։
Էէէէ, стареем, պարոն Աբրահամյան, Я молод,молод… Знал ли ты разгульной юности мечты?
Դուք չեք հասկանում,որ էդ հայտարարագիր լրացնելը ստվերի դեմ պայքարի համար չէ,այլ յուրաքանչյուր քաղաքացուն պահել պետական ապարատի ճնշման ազդեցության տակ։
Նոր պատերազմում հանձնվելուն են պատրաստում: “Կամպանիա’, ‘ակտիվիստներ’ … Marcus Tullius Cicero speaking to the Roman Senate, as recorded by Sallust in The Catiline War (c. 40 b.c.): ‘A nation can survive its fools, and even the ambitious. But it cannot survive treason from within. An enemy at the gates is less formidable, for he is known and carries his banner openly. But the traitor moves amongst those within the gate freely, his sly whispers rustling through all the alleys, heard in the very halls of government itself.’ Բայց դավաճանն ազատորեն տեղաշարժվում է դարպասի ներսում, ազատորեն, նրա խորամանկ շշնջում է, որ ժանգոտվում են բոլոր ծառուղիների միջով, լսում են հենց կառավարության հենց դահլիճներում: