Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում, հավանաբար, լսել են «պատրաստ լինել մի քանի ցուրտ ձմեռների» խորհուրդը. Սերգեյ Լավրով

Հունվար 24,2025 23:15

168.am. Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքում սովոր են դրանք ընկալել բացառապես ուտիլիտարիստական ձևով։ Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են նաև աղմկահարույց ցինիկ հայտարարությունները՝ եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի ցածր գնի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների» պատրաստ լինելու խորհուրդների մասին: Այդ թվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը, դժվար թե, ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային և ներդրումային գործընկերը։ Տնտեսական համագործակցության երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցավ արդյունավետ։ Մենք բարձր ենք գնահատում ԵԱՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության արդյունքները 2024թ.։ Կասկածից վեր է, որ Հայաստանի մասնակցությունը եվրասիական ինտեգրմանը մեծապես ապահովել է վերջին տարիներին նրա ՀՆԱ-ի արագ աճը։

Հուսով ենք, որ գալիք տարում մեզ կհաջողվի զգալի առաջընթաց գրանցել մի շարք կարևոր ծրագրերի իրականացման գործում, ինչպես նաև կմեծացնենք մշակութային, հումանիտար և միջտարածաշրջանային փոխանակումների դինամիկան»,- ասված է հայտարարության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    կգնաս քո շեֆին կսպառնաս իրա բունկերում սրիկա։ Վաճառեցիք Ղարաբաղը քեշով տվեցիք ազերներին հիմա համ էլ մեզ ե՞ք ուզում։ Բան դուրս չի գա

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031