Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկինների նման գործող իշխանություններն էլ կփոխվեն և կերազեն, որ իրենց ուժեղ փաստաբաններ պաշտպանեն. «Ա1+»

Հունվար 24,2025 22:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«2024թ․ երբ այս նախագիծը շրջանառվեց, և փաստաբաններն աղմուկ բարձրացրեցին, կառավարությունը, իբրև մեղմելու միջոց, ասաց, որ լրացուցիչ 15 հանրային պաշտպանի հաստիք է տալու, որը կնվազեցնի այդ ռիսկերը։ Եվ, իրոք, տրամադրեցին։ Բայց տարեվերջին 12-13 հաստիքը hետ վերցրեցին։ Իմ տեղեկություններով այս պահին հանրային պաշտպանի գրասենյակն այնքան է ծանրաբեռնված, որ չի հասցնում որոշ քննչական մարմինների պատվերները կատարել, չի հասցնում հանրային պաշտպան տրամադրել։ Դա գնալով ավելի է սրվելու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր, փաստաբան Արա Զոհրաբյանը՝ խոսելով հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ հարկային փոփոխությունների մասին։

Հիշեցնենք, որ անցած տարի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների համաձայն՝ փաստաբանները նույնպես դուրս են գալու շրջանառության հարկի ռեժիմից և աշխատելու են ավելացված արժեքի հարկի դաշտում։ Արա Զոհրաբյանն ասում է՝ հարկային այդ փոփոխությունների պատճառով ոչ միայն բարձրանալու է փաստաբանների ծառայության գինը, այլև ոլորտում ստվեր է գոյանալու։ Ավելին, տուժելու են հատկապես փոքր շրջանառություն ունեցող և սկսնակ փաստաբանները։

Փաստաբանն ասում է, ինչպես նախկին իշխանություններն են գնացել, այդպես էլ գործող իշխանությունները կփոխվեն և ուժեղ փաստաբանների կարիք կզգան․ «Մի առիթով նախկին պաշտոնյաներին ասել եմ՝ մի խեղճացրեք փաստաբաններին, գալու է ժամանակը, որ ունենալու եք մեր պաշտպանության կարիքը։ Նրանք քմծիծաղ էին տալիս։ Այսօրվա իշխանությունները նույն սխալներն են թույլ տալիս։ Վաղը նրանք փոխվելու են և երազելու են, որ ուժեղ փաստաբաններ իրենց պաշտպանեն»։

Արա Զոհրաբյանը նա նաև հավելում է, որ փաստաբանները մասնագիտացված են խնդիրների լուծումներով։ Եվ զգուշացնում է, որ կարող են լուրջ խնդիրներ ստեղծել պետության համար։ «Գիտեք, բոլոր պետական մարմինները խնդիրներ ունեն։ Փաստաբանը դրանց առնչվում է մասնավոր շահի տեսանկյունից։ Բայց եթե ինստիտուցիոնալ փաստաբանները սկսեն կենտրոնանալ բոլոր պետական մարմինների խնդիրների վրա, պետությունը շատ լուրջ էներգիա պետք է ծախսի դրանից պաշտպանվելու համար։ Օրինակ, ֆինանսների նախարարի կոռուպցիոն գործերը։ Բայց շատ հարցեր հաշվի առնելով՝ փորձում են կառուցողական ճանապարհով լուծել հարցը»,- ասաց Արա Զոհրաբյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031