Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը այսօր Անկարայում հայտարարեց՝
«Թուրքիան եվրոպացիների կարևորագույն գործընկերներից մեկն է՝ որպես թեկնածու երկիր և ՆԱՏՕ-ի գլխավոր դաշնակից։ Թուրքիան առանցքային դեր է խաղում եվրոպացիների անվտանգության հարցում»։
Կալասը այս խոսքերն ասում է, երբ ԵՄ անդամ Կիպրոսը մասնատված է, երբ ԵՄ անդամ չհանդիսացող Թուրքիան օկուպացիայի տակ է պահում իր անդամի տարածքի շուրջ 40%-ը, երբ Թուրքիան պատերազմով է սպառնում ԵՄ անդամ Հունաստանին։
Այս ցանկը կարելի է երկար շարունակել, բայց դրանից ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների անսկզբունքայնությունը չի փոխվի։
Կարդացեք նաև
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք