ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հուսով եմ, որ մի օր կհաշվենք ու կգնահատենք այն հսկայական ռեսուրսների ծավալը, որն այս իշխանությունը վատնում է ուժային կառույցների միջոցով` ուրվականների բռնոցիներից, մասկիշոուներից մինչև «դատական ատյաններում» իրականացվող ֆարսից:
Քաղաքական հակառակորդների խոսքն ու շարժը սահմանափակելու, լռեցնելու, հանրության մոտ կեղծ պատկեր ձևավորելու շրջանակներում իրականացվողն ու դրա վրա ծախսվող գումարներն ու ժամավաճառությունն աննախադեպ հարված են պետությանը:
Խոսքը չի վերաբերվում այն անձանց, որոնց գործերը, այդ թվում` այս իշխանության պաշտոնյաների նկատմամբ, զուտ իրավական հարթությունում է: Դա պետք է հստակ տարանջատել:
Կարդացեք նաև
Այն գումարները, որոնք դրվում է բռնապետական բնույթի քաղաքական օպերացիաների վրա` ոստիկանական, քննչական, դատախազական օպերացիաներից մինչև դատական համակարգ, ոչ այլ ինչ են, քան նեղ իշխանական խմբի քաղաքական ամբիցիաների և ֆանտազիաների բավարարում:
Նայում ես այս տարիներին ընթացող «իրավական», իսկ իրականում քաղաքական բեմադրությունները` նախկին նախագահներից, քաղաքական, ռազմական, քաղաքացիական ակտիվ դերակատարներից մինչև զոհված հերոսների ծնողներ ու հասկանում, որ ահռելի գումարներ, որոնք պետք է դրվեին արտաքին սպառնալիքների չեզոքացման վրա, ուղղակի փոշիացվում են:
ՀԳ. Իսկ Արմեն Աշոտյանի գործն առհասարակ Սանտա Բարբարայի սերիալին է նմանվել, որտեղ միակ հետաքրքրականը Արմենի սուր դատողություններն ու ինտելեկտուալ հումորն է: Իսկ Աշոտյանը 15-ամսյա բանտային կալանքից հետո, արդեն 4-5 ամիս է` տնային կալանքի ռեժիմում է` քաղաքական մեծ սահմանափակումներով: