Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպում է ունեցել Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող մի շարք հարցերի:
Մասնավորապես, երկրի ղեկավարն անդրադարձել է Իրական Հայաստանի ռազմավարությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին, ինքնության պահպանմանը, Հայաստանի տնտեսական զարգացմանը, պետական կառավարման համակարգի խնդիրներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին, Հայաստանի ներքին և արտաքին մարտահրավերներին և դրանց դիմագրավելու ուղղությամբ Կառավարության քայլերին:
Կարդացեք նաև
Վարչապետ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Շվեյցարիա ավարտվել է:
ՀՀ կառավարություն