Լրահոս
Օրվա լրահոսը

«Հույս ունեմ Եղիշե Հակոբյանի տեղեկությունները լույս կսփռեն այս ոճրագործության վրա. Ազատ գյուղի վաշտում հրդեհից զոհված զինծառայողների տուժողների ներկայացուցիչ

Հունվար 24,2025 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօրվա դատական նիստը բավականին լարված էր եւ տեղեկատվական առումով բավականին հետաքրքիր: Մեղադրյալ Եղիշե Հակոբյանը ցանկություն հայտնեց կոնֆիդենցիալ հանդիպում ունենալ ինձ հետ, եւ դատարանը բավարարեց այդ միջնորդությունը»,-լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը: Հավելեց, որ առաջիկա օրերին պատրաստվում է հանդիպել Եղիշե Հակոբյանին:

«Հույս ունեմ, որ Եղիշե Հակոբյանը գործի իրական հանգամանքների վերաբերյալ կտա հանգամանալից տեղեկատվություն, եւ ի վերջո լույս կսփռվի այս ոճրագործության վրա, եւ մենք ձեզ հետ միասին կիմանանք, թե ինչ է եղել իրականում: Առաջիկա օրերին կկազմակերպենք այդ հանդիպումը Եղիշե Հակոբյանի հետ:

Ինչ վերաբերվում է այսօր դատական նիստում տեղի ունեցած մյուս իրադարձություններին, դուք ականատես եղաք, որ հարցաքննվում էր ՀՀ Զինված ուժերի հակահրդեհային անվտանգության ծառայության նախկին պետը, որը բավականին ընդգրկուն ձեւով տեղեկատվություն հաղորդեց դեպքի հանգամանքներին նախորդած ժամանակահատվածի եւ դեպքի իրողությունների վերաբերյալ:

Պարզ դարձավ, որ տառացիորեն նույն զորամասում այս ողբերգությունից 2 ամիս առաջ՝ 2022թ. հոկտեմբերի 28-ին, մարտական դիրքում կրկին բենզինի միջոցով վառարանը վառելու արդյունքում հրդեհվել է մարտական դիրքը, եւ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել որոշ զինծառայողներ:

Իմ հարցադրումների հիմնական մեխն այն էր, թե ինչ էր կատարել ՀՀ Զինված ուժերի ղեկավար կազմը կամ պատասխանատու անձինք 2022թ հոկտեմբերի 28-ից մինչեւ 2023թ. հունվարի 19-ի այս ողբերգությունն ընկած ժամանակահատվածում: Ես խորապես համոզված եմ, որ եթե ձեռնարկված լինեին լրջագույն կանխարգելիչ միջոցառումներ, եթե անձնակազմին հրահանգավորեին, եթե պատասխանատուներին պատասխանատվության ենթարկած լինեին, եթե իրականացնեին համապատասխան մասնագիտական եւ հակահրդեհային գործընթացներ, հնարավոր էր, որ մենք այս ողբերգությունից խուսափած լինեինք»,-ընդգծեց փաստաբանը:

Մանրամասն՝ տեսանյութում.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031