Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե չկա գեթ մեկ հայ պաշտոնյա, ով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կամ այլ միջազգային հարթակում կկարողանար նույն կերպ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը. Մարուքյանը` Մոհամադ Զարիֆի դավոսյան ելույթի մասին

Հունվար 24,2025 19:07

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․

Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամադ Ջավադ Զարիֆը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հայտարարել է, որ պաղեստինյան հարցի միակ լուծումը կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումն է։

Զարիֆն ընդգծել է, որ մինչև այդ լուծմանը հասնելը դիմադրությունն ու նոր խմբերի առաջացումը շարունակվելու են՝ անկախ Իրանի աջակցությունից։ Նա նաև նշել է, որ Իրանը մշտապես աջակցել է ժողովուրդների պայքարին իրենց իրավունքների և ինքնորոշման իրավունքի համար, սակայն այդ աջակցությունը դիմադրության պատճառ չէ. այն առաջանում է օկուպացիայի, ագրեսիայի և մարդու իրավունքների խախտումների հետևանքով։

Մի՞թե չկա գեթ մեկ հայ պաշտոնյա, ով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում կամ այլ միջազգային հարթակում կկարողանար նույն կերպ բարձրացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը: Խոսքը բնավ անկախ պետություն պահանջելու մասին չէ, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու և արարելու իրավունքի մասին։

Եթե մենք չենք բարձրացնում մեր հարցերը, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չի բարձրացնում մեր դեմ օրեցօր ավելացող պահանջները։ Այդ պահանջներին դիմակայելու միակ տարբերակը մեր օրակարգը ձևավորելն ու այն ամեն գնով առաջ մղելն է։ Հակառակ դեպքում մենք միայն լսելու ենք, թե ինչ են մեզանից պահանջում, և քննարկելու ենք, թե ինչպես կարող ենք դա կատարել։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031