Հարկերի և սոցիալական այլ ծառայությունների բարձրացումների առնչությամբ
Նիկոլ Փաշինյանի վարչակազմը նոր տարին մեկնարկեց հայ ժողովրդին «ավետելով» իր նոր սոցիալական և հարկային քաղաքականության «գոհարները»՝ բարձրացնելով տրանսպորտի գինը, գույքահարկը և այլ հարկեր։
Փոխանակ օլիգարխիայի ճիրաններից երկիրն ազատելու իր խոստումները կատարելու՝ ներկա վարչակազմը, ղեկավարվելով իր նեղ անձնական գրպանային շահերով, գործարքի գնաց նախկինում ձեւավորված օլիգարխիայի հետ։
Ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում բյուջեի լրացմանը նպաստած «երկնքից ընկած» տնտեսական նվերները մսխվեցին բազմազան անիմաստ միջոցառումների, փառատոների վրա, որոնք նպատակ ունեին 2020 թ. խայտառակ պարտությունից և Արցախի կորստից հետո շեղելու ժողովրդի ուշադրությունը։
Կարդացեք նաև
Ներկա նախաձեռնությունը, նպատակ ունենալով կանխել բյուջեի սպասվող ճեղքվածը, որոշել է այն լրացնել ժողովրդի լայն զանգվածների հաշվին՝ լայն հարձակում ձեռնարկելով։ Կոչ ենք անում ժողովրդին բոյկոտել իշխանությունների այս «նախաձեռնությունը»։
Կրկին հիշեցնում ենք, որ իշխանությունների այս քայլը նրանց ապաժողովրդական և հակազգային բնույթի հերթական դրսևորումն է։
Խնդրի արմատական լուծումը մնում է Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելը և ազգային իշխանություն ձևավորելը։
Ազգային – ժողովրդավարական բևեռ