«Քրեական վարույթի նյութերում տենց բան չկա, որ Եղիշը 5 լիտր բենզին է լցրել վառարանի մեջ»,- ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստի ժամանակ, ի պատասխան գործով վկա, ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության նախկին պետ Սարգիս Մազմանյանի հարցաքննության ընթացքում արված հայտարարությունների՝ ասաց հրդեհից մահացած զինծառայողների շահերի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը։
Այնուհետև քննարկվեց մինչև այս ողբերգությունը զորամասում եղած հրդեhի հարցը։ Նորիկ Նորիկյանը խնդրեց այդ հրդեհի մասին մանրամասներ հիշել, վկան ասաց․ «Լավ չեմ հիշում, միայն հիշում եմ, որ Երկրապահի անձնակազմն է բարձրացել դիրքեր, դիրքը բռնկվել էր, նռնականետն էր այրվել, զենքն էր այրվել»։
Հարցին՝ տեղյակ եղե՞լ եք՝ այդ զորամասի հակահրդեհային պատասխանատուն ո՞վ էր Սարգիս Մազմանյանը պատասխանեց՝ ոչ։
Կարդացեք նաև
Հրդեհից մահացած զինծառայողների ծնողները ևս վկային հարցեր տվեցին։ Հայկ Կիրակոսյանի հայր Գաբրիել Կիրակոսյանը հարցրեց՝ եթե վերլուծում եք, այնտեղ այրվող ի՞նչ կար, վկան պատասխանեց․ «Հիմք ընդունելով յութուբում տեսանյութը՝ մասնագիտորեն ինձ համար հետաքրքիր է եղել, թե ինչը կարող էր պատճառ լինել, որ այդ ծավալի այրվի։ Դա ինձ համար էլ է անհասկանալի»։
Մյուս ծնող Մարտիրոսյանը հարցրեց՝ երբ քեզ զանգով տեղեկացրել են դեպքի մասին, հարց չտվեցի՞ր՝ ինչից են էրեխեքը վառվել, վկան պատասխանեց․ «Չեմ հիշում, զանգով ճշտեցի, թե մեքենայի մեջ եմ եղել, որ սկզբում ասացին՝ դասակի հրամանատարը բենզինը լցրել է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ