Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի զբաղվածության խթանման ծրագիր՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Հունվար 24,2025 18:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ակցիա սովի դեմ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում, մասնավորապես՝ ՀՀ մարզերում պետական բյուջեի ֆինանսավորմամբ գործող և բացվելիք երիտասարդական կենտրոնների գործունեության հետ կապված համագործակցության հարցեր։

«Ակցիա սովի դեմ» կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը ներկայացրել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված» 10-ամսյա փորձնական ծրագիրը, որի շրջանակում պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՀՀ Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքներում պետբյուջեի միջոցներով հիմնադրված երիտասարդական կենտրոնների հետ։ Ծրագիրն իրականացվելու է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ և  ուղղված է  նաև համայնքների երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացմանը՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը և խթանելով վերջիններիս սոցիալ-տնտեսական ներգրավվածությունը համայնքում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ողջունել է ծրագրի իրականացումը՝ կարևորելով ծրագրում տարբեր սոցիալական խմբերի երիտասարդների ներգրավումը և նրանց կարողությունների զարգացումը։

Նախարարի տեղակալը նշել է՝ ՀՀ կառավարության թիրախներից է մինչև 2026 թվականը մարզերում ունենալ 25 երիտասարդական կենտրոններ, որոնք կհանդիսանան երիտասարդների ներուժի բացահայտման ու զարգացման, ինտելեկտուալ ժամանցի կազմակերպման միջավայրեր, ակտիվ քաղաքացիության և տեղեկատվության  տարածման հարթակներ:

«Ակցիա սովի դեմ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Հովհաննիսյանը տեղեկացրել է՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և ՀՀ մարզերում բնակվող քաղաքացիների, ինչպես նաև համայնքի խոցելի խմբերի սոցիալ-տնտեսական ներառման և զբաղվածության խթանման աջակցությանն ուղղված փորձնական ծրագրի շրջանակում իրականացվելու են դասընթացներ՝ կիրառելով կազմակերպության «SHUTTLE» մեթոդաբանությունը, որն ամբողջությամբ տեղայանացված է հայաստանյան համատեքստին։ Կազմակերպության Հարավ-կովկասյան տարածաշրջանի ղեկավար Մարսելա Մաքսֆիլդը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ 1994 թվականից կազմակերպությունը Հայաստանում իրականացրել է տարաբնույթ ծրագրեր՝ կենսապահովման, գյուղատնտեսության, զբաղվածության, ինչպես նաև կրթական հաստատություններում առողջ ապրելակերպի և սննդակարգի խրախուսման, սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ:

Նա նշել է, որ պատրաստ է ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցել հանրակրթության, միջին մասնագիտական կրթության և լրացուցիչ ու շարունակական կրթության զարգացման շրջանակում՝ ընդգծելով, որ կառույցը հումանիտար աջակցության ծրագրերի կողքին կարևորում է զարգացման ծրագրերը և ունի համանման ոլորտներում մեծ փորձ ԵՄ Արևելյան գործընկերության այլ երկրներում, մասնավորապես՝ Վրաստանում և Մոլդովայում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության վերաբերող այլ հարցեր։

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031