Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող՝ Ակադեմիայի շրջանավարտները

Հունվար 24,2025 17:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ ՊԿԱ խորհրդի նիստը:

ՀՀ ՊԿԱ ռեկտոր Խաչատուր Ղազեյանը հանդես է եկել Ակադեմիայի 2024 թվականի գործունեության մասին հաշվետվությամբ:

Ռեկտորն Ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի անդամների ուշադրությանն է ներկայացրել Ակադեմիայի ռազմավարական ծրագրով սահմանված խնդիրների ու նպատակների իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

Արձանագրվել է, որ հաշվետու ժամանակաշրջանում ակնհայտ են դրական միտումներն Ակադեմիայում ուսուցման գործընթացի, որակի ապահովման, գիտական գործունեության, լրացուցիչ կրթության, միջազգայնացման, կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման և այլ ուղղություններով:

Արայիկ Հարությունյանը նշել է, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիան մեծ հեղինակություն է վայելում, ինչի մասին վկայում են հատկապես պետական համակարգում աշխատող՝ Ակադեմիայի շրջանավարտ կադրերը:

Խորհրդի անդամները դրական են գնահատել ՀՀ ՊԿԱ ռեկտորի հաշվետվությունը: Այնուհետև խորհուրդը հաստատել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2025 թվականի բյուջեն:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031