Լրահոս
Օրվա լրահոսը

Կարգավորման ոչ մի պլան, ոչ մի բանակցություն երբևէ չի նախատեսել այն, ինչին հանգեց Նիկոլը՝ հազարամյակներով հայկական Արցախի տոտալ հայաթափում ու ԼՂՀ-ի լուծարում. Սամվել Ֆարմանյան

Հունվար 24,2025 17:38

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես անկեղծորեն չեմ հասկանում բոլոր այն մարդկանց, ովքեր Նիկոլի ու իր վարձու սազանդարների հետ բանավեճի մեջ են մտնում արցախյան թեմայով: Ինչո՞ւ:

Ա.) Հազար տարի էլ անցնի, հայ ժողովրդի հիշողության ու պատմության մեջ դաջվելու, արձանագրվելու է այն չոր փաստը, որ Նիկոլն է Արցախն Ադրբեջանին հանձնած պատուհասը: Խուսափելն այս գնահատականից ուղղակի անհնար է:

Բ.) Կարգավորման ոչ մի պլան, ոչ մի բանակցություն երբևէ չի նախատեսել այն, ինչին հանգեց Նիկոլը՝ հազարամյակներով հայկական Արցախի տոտալ հայաթափում ու ԼՂՀ-ի լուծարում: Անգամ Ադրբեջանը 1991թ.-ից ի վեր երբևէ չի ունեցել նման ախորժակ ու նման սպասում:

Ինչքան ուզում է թող խոսի, խաբի ու ճամարտակի: Մեծ հաշվով, ինքն իրեն է խաբում: Իր հետ այս թեմայով վիճելով, մեր կամքից անկախ, նրա գործած տիեզերական մասշտաբի աններելի հանցագործությունը դարձնում ենք դիտարկման, համեմատության, քննարկման ու գնահատման առարկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nona says:

    ,վայ ֆարմանյան, նույնիսկ էս դեպքում էս պլագիատ անում։ Քեզանից մի օր առաջ ալիք մեդիայում բառացի նույն բառերով հոդված էր տպել Վարդան Հարությունյանը։ Չի փոխվում էս մարդը պլագիատի մեծագույն վարպետ

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031