Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես պետք է ներկայացնել եկամուտների հայտարարագիր. քայլերի հաջորդականությունը

Հունվար 24,2025 16:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիրը պետք է ներկայացնեն ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգի միջոցով, որը գործում է վեբ և Self Portal բջջային հավելվածի տարբերակներով։

Այն քաղաքացիները, որոնք արդեն իրականացրել են անձի նույնականացում և ձեռք են բերել էլեկտրոնային ստորագրություն, կարող են մուտք գործել ՊԵԿ ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ, ընտրել անձի նույնականացման իրենց նախընտրելի տարբերակը, ՀՎՀՀ չունենալու դեպքում կարող են այն անմիջապես ստանալ, այնուհետև հայտարարագրեր բաժնում ընտրել հաշվարկ հայտարարագրեր եկամտային հարկի և սոցիալական վճարը և լրացնել ու ներկայացնել եկամուտների հայտարարագիրը։

Եկամուտների տարեկան հայտարարագրի լրացման և ներկայացման հաջորդական քայլերը ներկայացվում են հոլովակում։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031