Aravot.am-ի տեղեկություններով՝ ՆԳՆ Արմավիրի մարզային վարչությունում ստացված տեղեկություններն իրացնելիս՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Հացիկ բնակավայրի միջնակարգ դպրոցի տնօրեն Հ. Հ.-ն Հացիկ բնակավայրի միջնակարգ դպրոցում 23.09.2023թ.-ին որպես պահակ գրանցել է դպրոցում գլխավոր հաշվապահի որդի Ա. Հ.-ին, որը ստացել է աշխատավարձ, սակայն ընդհանրապես չի հաճախել դպրոց, արդյունքում՝ պետությանը պատճառվել է շուրջ 2.085.000 դրամի վնաս:
Ըստ նույն աղբյուրի, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով դպրոցի մի քանի աշխատակիցներ ներկայացվել են ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչություն, եւ նրանց մասնակցությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են իրավասու մարմին:
Լուսանկարը՝ Հետքի
Կարդացեք նաև