Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի պաշտպանությունը ՀԿԴ-ում հարցադրումներ է անում՝ պարզելու դատախազության հայցի հիմքերը

Հունվար 24,2025 15:28

Հակակոռուպցիոն դատարանում Գագիկ Ծառուկյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող  գույքի բռնագանձման  պահանջով դատական նիստի սկզբում քննարկվեց պատասխանողներ Տիգրան եւ Արմինե Մանուկյանների ներկայացուցիչ Իլոնա Միրզոյանի՝ իր հիվանդությամբ պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգելու միջնորդությունը: Կողմերը որոշում կայացնելու իրավունքը թողեցին դատարանին:

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը պաշտպանի բացակայությունը համարեց հարգելի, սակայն գտավ, որ այս պահին հնարավոր է դատական նիստը շարունակել նրա բացակայությամբ:

Հարց ու պատասխանի փուլում գտնվող դատական նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչներից Վարազդատ Ասատրյանը հարցադրումներ էր ուղղում մեղադրող կողմին՝ պարզելու հայցի հիմքերը: Հարց ու պատասխանը շարունակվեց շուրջ երեք ժամ, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Գործի քննությունը կշարունակվի 2025 թվականի փետրվարի 16-ին, ժամը 15:40-ին:

Վարազդատ Ասատրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ մեղադրող կողմի պատասխանները ոչ միայն պարզ չեն, այլեւ ընդունելի չեն, իրավական տրամաբանությունը հասկանալի չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031