Լրահոս
Օրվա լրահոսը

Մտնում են «հերոս», հարկատուի ոչ միայն արտաքին գրպանները, այլեւ ծոցագրպանները. Արմենուհի Կյուրեղյան

Հունվար 24,2025 15:20

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Շատ ծանր օրեր ենք ապրում: Այսօր արդեն 2025թ. սկզբին մեր երկրի պետական պարտքը կազմում է 12 մլրդ 560 միլիոնի կարգի, որի մեծ մասը արտաքին պարտքն է: Եթե մինչեւ հիմա որոշակի պարտքերի տոկոսներ էինք վճարում, հիմա արդեն եկել է նաեւ մայր գումարը մարելու ժամանակաշրջանը: Եվ ահա 2025թ հատկապես մի մեծ կլորիկ գումար պետք է վարկի մարմանը տրամադրենք, իսկ պետությունը, պետական բյուջեն փող չունի այդ նպատակի համար »,-«Հայելի» ակումբում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Պատգամավորի խոսքով. «Այս իշխանությունը վարկերը վերցրել է, եւ ավելի շատ դրանք ուղղել սեփական կարիքները բավարարելուն, իրենց հարստությունը ավելացնելուն, ովքեր ոչինչ չունեին, այդ հարստությունը ստեղծելուն: Հիմա իրենք վարկի գումարները հավաքագրելու լուրջ խնդիր ունեն, էլ ումի՞ց պետք է այդ գումարները հավաքեն, եթե ոչ պարզ, հասարակ, իրենց ձեւակերպմամբ՝ «հերոս» հարկատուից: Այսօր իշխանություններն ամենայն մանրամասնությամբ մտնում են «հերոս» հարկատուի ոչ միայն արտաքին նկատելի գրպանները, այլեւ ծոցագրպանները, որովհետեւ ուրիշ տարբերակ չունեն: Հիմա բոլոր գրպանները մտնելով՝ կոպեկ-կոպեկ պետք է հավաքեն, որպեսզի այդ հարկերը մարեն»:

Արմենուհի Կյուրեղյանը հավելում է. «Ժամանակին ժողովուրդը լուրջ չէր վերաբերվում ընդդիմության ներկայացուցիչների մտահոգություններին, որ մի շարք օրենքների կիրառումը եւ «բարեփոխումները» լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնելու մարդկանց: Ու արդեն իսկ կանգնել ենք այդ խնդիրների առաջ: Այսօր մանր ու միջին բիզնեսին շնչելու տարբերակ չեն թողել… Լայն թափով սկսել են հայտարարագրման գործընթացը, որը նույնպես ծանր հետեւանքներ է ունենալու: ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր ՝ ինչո՞ւ եք պետության դեմ քայլում, ինքներդ ձեր դեմ եք խոսում, դա պետության գրպանը չի, ձեր գրպանն է…Նոր հիշեցի՞ք, որ պետությունը մեր քաղաքացին է, օրենքները մշակելիս չէիք հիշո՞ւմ, որ քաղաքացու հետ գործ ունեք…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031