«ԱՄՆ պետքարտուղարի նշած հարցը վերաբերում էր մեր սահմանային հսկողության արդյունավետության բարձրացմանը, ոչ թե այս կամ այն երկրի հետ որեւէ հատուկ զգայուն ասպեկտներին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախկին պետքարտուղար Բլինքենի հայտարարությանը, որ սահմանային անվտանգության խումբ է ժամանելու Հայաստան։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ Իրանի հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա այս դեպքում։
Պարույր Հովհաննիսյանն ասաց․ «Մեր փոխնախարարը վերջերս Թեհրանում էր, դուք լսե՞լ եք որեւէ մտահոգություն Իրանի կողմից։ Հայտարարությունը, որը հրապարակվել էր, եւս մեկ անգամ վկայությունն է մեր սերտ եւ հատուկ համագործակցային հարաբերությունների։ Ես չեմ տեսել որեւէ հարց, որի շուրջ չհասնենք իրանական կողմի հետ համաձայնության։ Մեր հարաբերություններն աննախադեպ բարձր մակարդակի վրա են»։
Հարցին, թե գործնականում ի՞նչ է ենթադրում սահմանային անվտանգության խմբի ժամանումը Հայաստանում, ի՞նչ աջակցության մասին է խոսքը, ԱԳ փոխնախարարը պատասխանեց․ «Դե գիտեք, միշտ դա իրականացվել է երրորդ երկրի կողմից։ Վերջապես պետք է մեր սահմանը կարողանանք ինքներս վերահսկենք»։
Հարցին, թե այսինքն՝ այդ աշխատանքների արդյունքում հնարավո՞ր է հայ-թուրքական ու հայ-իրանական սահմաններից ռուս սահմանապահներն ընդհանրապես դուրս գան, Պարույր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Իհարկե, իրականում իդեալական աշխարհում ամեն երկիր պետք է ի վիճակի լինի վերահսկի իր սահմանը։ Այդ աջակցությունը վերաբերում է մեր կարողությունների բարձրացմանը, համապատասխան փորձառության կիսմանը եւ այլն»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ