«Ազատություն». ՀԱՊԿ-ը, չնայած ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության, Հայաստանին դաշնակից է համարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության աղբյուրին։
«Այո՛, կազմակերպության քարտուղարությունը ծանոթ է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը։ Սակայն, մենք, ինչպես նախկինում, Հայաստանին համարում ենք դաշնակից և աշխատանքային ռեժիմով շարունակում ենք աշխատել Երևանի հետ», – նշել է գործակալության զրուցակիցը։
Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը նախօրեին հրապարակված զեկույցում, մասնավորապես, նշել է, որ «ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: