Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա′, եկել կանգնել, ասում ես՝ քո էրեխուն սպանողը ես եմ, պիտի աչքիս լույսը լինե՞ս դու»․ Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված զինվորի հայրը՝ կապիտանին

Հունվար 24,2025 14:08

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցող Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական նիստի ժամանակ քիչ առաջ վիճաբանություն տեղի ունեցավ գործով մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանի և զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հոր՝ Գաբրիել Կիրակոսյանի միջև։

Հիշեցնենք, որ ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության` կապիտան Եղիշե Հակոբյանը Ազատ գյուղի կացարան 5 լիտրանոց տարայով ավտոբենզին է բերել`այն որպես կպչան օգտագործելու համար, բենզինը լցրել վառարանի մեջ, որն էլ 15 զինծառայողի կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել։

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը հիշեցրեց՝ Եղիշե Հակոբյանը զանգել է իրեն և ցանկություն հայտնել հանդիպելու։ Ասաց, որ ստացել է հանդիպման հետ կապված նաև ծնողների թույլտվությունը և դիմելով նախագահող դատավորին՝ ասաց․ «Ժամանակ չկորցնենք, համաձայն եմ, հենց հիմա, եթե դատարանը նման վայր հատկացնի մեզ համար, տեսնենք՝ ինչ է ասում Եղիշե Հակոբյանը»։

Եղիշե Հակոբյանի պաշտպանն ասաց, որ նպատակահարմար եմ համարում այդ հանդիպումը կազմակերպել քրեակատարողական հիմնարկում։ Եղիշե Հակոբյանն էլ նշեց․ «Իմ պաշտպանին այդքան էլ դժվար չէ քրեական հիմնարկ գալ, թող գա, ներկա գտնվի, ես էլ համաձայն եմ այնտեղ հանդիպել»։

Սրանից հետո Գաբրիել Կիրակոսյանը ցանկացավ ելույթ ունենալ դատարանի դահլիճում։ Երբ նա խոսում էր, Եղիշե Հակոբյանն արձագանքում էր։ Ի պատասխան Գաբրիել Կիրակոսյանն ասաց․ «Ձենդ կտրի»։ Եղիշե Հակոբյանն արձագանքեց՝ սխալ եք ներկայացրել հասարակությանը։ Գաբրիել Կիրակոսյանն ասաց․ «Սաղի վրայով էլ հետաքրքրվել եմ, թող քո մասին այլ բան ասեին»։ Եղիշե Հակոբյանը վրդովվեց ու ասաց․ «Տեսնում եք՝ մեկն ընկել է, վրայով անցնո՞ւմ եք»։ Գաբրիել Կիրակոսյանն էլ իր հերթին վրդովվելով արձագանքեց․ «Արա, եկել կանգնել, ասում ես՝ քո էրեխուն սպանողը ես եմ, պիտի աչքիս լույսը լինե՞ս դու»։

Կարգադրիչները ծնողին հեռացրին դատական նիստերի դահլիճից և նիստն ընդմիջվեց։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031