«Ներկայումս բանակցվում է Հայաստան-Եվրամիություն գործընկերության նոր օրակարգը։ ՀՀ-ԵՄ փոխգործակցության շրջանակը համալրվել է նոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգային եւ պաշտպանական»,- ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի նախագիծը սահմանում է ոլորտային առաջնահերթություններ, որոնք լրացնելու են երկու կողմերի հարաբերությունների հիմնաքար հանդիսացող 2021 թվականին ամբողջությամբ ուժի մեջ մտած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության շրջանակը։ «Գործընկերության նոր օրակարգը ներառում է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ լավ կառավարմանը, ազատությանը, շարժունակությանը, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը, առեւտրին, մարդկանց միջեւ շփումներին առնչվող հարցեր»,- ասաց նա։
ԱԳ փոխնախարարը հավելեց, որ առաջնային կարեւորության հարցերի շարքում գնահատելի է Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայումը, Հայաստան-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, Եվրոպական խաղաղության գործիքի շրջանակներում Հայաստանին աջակցության տրամադրումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ