Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային բանկը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու Հայաստանին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին. Գևորգ Պապոյան

Հունվար 24,2025 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 24-ին ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատին և ՀԲ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գյուղատնտեսության և պարենի պրակտիկայի մենեջեր Հոլգեր Քրեյին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Հոլգեր Քրեյը և Կարոլին Գեգինատը

Նախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի գյուղատնտեսության ներկա վիճակը և տեղեկացրել, որ ՀՀ կառավարությունը հաջորդ տասնամյակի համար ունի հստակ տեսլական՝ ավանդական փոքրածավալ արտադրությունից անցում դեպի ժամանակակից, տեխնոլոգիապես հագեցած, շուկայի զարգացմանը միտված և բարձր ավելացված արժեք ստեղծող գյուղատնտեսություն։

Գևորգ Պապոյանը նշել է նաև գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթ նպատակները՝ հողային բարեփոխումներ, արտահանման դիվերսիֆիկացում, թվային գյուղատնտեսություն և նորարարություն, սննդի անվտանգություն և մարդկային կապիտալի զարգացում, գյուղատնտեսական լոգիստիկ կենտրոնների ստեղծում:

«Մենք մեծապես գնահատում ենք Համաշխարհային բանկի հանձնառությունը՝ աջակցելու երկրներին գյուղատնտեսական համակարգերի վերափոխման և պարենային անվտանգության բարձրացմանն ուղղված ջանքերում և Համաշխարհային բանկը դիտարկում ենք որպես կարևոր գործընկեր՝ աջակցելու Հայաստանին հասնել գյուղատնտեսության զարգացման իր նպատակներին», – ընդգծել է Գևորգ Պապոյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում Համաշխարհային բանկի հետ համագործակցության հետագա ընդլայնման և գործակցության խորացման առավել հեռանկարային ուղղություններն ու հնարավորությունները։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031