Լրահոս
Օրվա լրահոսը

Թեև Արտաքին հետախուզական ծառայությունը ՀՀ-ի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն զեկույցում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում. Տիգրան Աբրահամյան

Հունվար 24,2025 12:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի համարում, սակայն վերլուծությունում որպես սպառնալիք ներկայացված գործոնները հակառակի մասին են խոսում:

Սկսած զեկույցում մատնանշվող բանակցությունների ձգձգումից, որը ձևակերպված է որպես անորոշությունների խորացում մինչև ՀՀ-ի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության դեմ ձևավորված խոսույթի` «Զանգեզուրի միջանցք», «արևմտյան Ադրբեջան», «Հայաստանի ռազմականացում», «ռևանշիզմ»:

Ճիշտ է` զեկույցում նշվում է, որ ծառայությունը դեռ ուսումնասիրում է, թե արդյո՞ք այդ խոսույթը որպես պատերազմի վերսկսման «լեգիտիմության» հիմք է օգտագործվում, թե՞ ոչ, սակայն պարզ է, որ այս դեպքում սպառնալիքն արձանագրված է, ուղղակի փորձ է արված իրավիճակն առավել վտանգավոր չներկայացնելու:

Ի դեպ, զուգահեռ, ի տարբերություն իշխանական վերնախավի մեծ թվով դեմքերի, որոնք առհասարակ բացառում կամ քիչ հավանական են համարում պատերազմի վերսկսումը, իրադրային սպառնալիքներից նաև Անվտանգության խորհրդի քարտուղարն էր խոսել` մատնանշելով Ադրբեջանից հնչող հռետորաբանությունը, նոր և մեծաքանակ սպառազինության գնումներն ու ակտիվ զորավարժությունները:

ԱԽ քարտուղարի խոսքից և Արտաքին հետախուզական ծառայության զեկույցից կարելի է տպավորություն ստանալ, որ թեև ՀՀ իշխանությունը հետևողականորեն իրացնում է Ադրբեջանի իջեցրած օրակարգը, սակայն ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031