Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել. «Հրապարակ»

Հունվար 24,2025 10:59

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արեւմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ նախագիծ է ներկայացրել ԱԺ, որ ԱԺ Փորձագիտական եւ վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը բացասական եզրակացություն է տվել։ Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձեւակերպումներում սխալներ են թույլ տրվել։

Հեղինակներին բացատրել են՝ ինչ ասել է իրավական ակտ, ինչ ասել է օրենք, եւ որ իրենց ներկայացրած նախագծով չեն կարող ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե անել, քանի որ ԵՄ-ն միջազգային կազմակերպություն է եւ դրան անդամակցելու ընթացակարգերը սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածով։ Փորձագիտական վերլուծության արդյունքում արձանագրվել է, որ «նախագծով նախատեսվող ձեւակերպումները չեն ընկալվում միանշանակ եւ առաջացնում են տարընթերցումներ»: «Նախագծի բովանդակության եւ մեր կողմից ներկայացված իրավունքի նորմի հատկանիշների համեմատական վերլուծության արդյունքում ցանկանում ենք արձանագրել, որ Նախագծում նախատեսված չեն վարքագծի պարտադիր կանոններ, որոնք կհամապատասխանեն իրավական նորմերի դասական եռաբաղադրիչ կառուցվածքին, օժտված կլինեն իրավական որոշակիությամբ եւ կերաշխավորվեն պետական հարկադրանքով»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031