Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը. տարել էին դատարան՝ կալանավորելու

Հունվար 24,2025 10:24

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրավապահ համակարգում իր աղբյուրներին հղում անելով Factor TV-ին հայտնել է, որ ձերբակալվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով:

Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը «Հրապարակ»- ի հետ զրույցում ասել է, որ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը.

«Մեղադրանքը բացահայտ անհիմն է, տարան դատարան, որպեսզի կալանավորեին, դատարանը վարչական հսկողություն կիրառեց, այսինքն` չկալանավորեց։ Մեղադրանքի բովանդակությանը չեմ կարող անդրադառնալ, ես ասում եմ` փողերը չի լվացել, այդ մեղադրանքը ակնհայտ անհիմն է, նույնիսկ` անհասկանալի»։

Խաչատրյանը նշել է, որ գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Սահակյանը եղել է Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ, սա ըստ էության նախկին քրեական գործի շարունակությունն է։

Էմին Խաչատրյանի խոսքով` այս գործով տարբեր այլ մարդկանց եւս ձերբակալել են։

Նշենք, որ մեկ այլ գործով Արման Սահակյանը, ըստ քննչական կոմիտեի, համար 185 հանրակրթական դպրոցի տարածքում է ճշգրտման գործընթաց նախաձեռնել՝ նվազեցնելով ավելի քան 3800 քառակուսի մետր տարածք։ Այդ հողամասը աճուրդի ու միջնորդավորված անձանց միջոցով օտարվել է Արման Սահակյանի եղբորը, նրա օգնականին, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականին և Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարի հարազատին։

Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել փողերի լվացման և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում հավաքված ապացույցների հիման վրա պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց:

Արման Սահակյանը ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ: Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն: ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Լրացուցիչ հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- ասված է Կիմա Ավդալյանի ներկայացրած պարզաբանման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031