Իրանական բեռնափոխադրող ընկերությունը ՀՀ-ում բիզնես գործունեություն ծավալելիս բախվել էր լուրջ իրավական խնդիրների. գործընկեր հայկական ընկերությունը հրաժարվում էր կատարել վերջինիս նկատմամբ ունեցած իր ֆինանսական պարտավորությունները։
Առաջին ատյանի դատարանը ամբողջությամբ բավարարեց հայցը՝ կայացնելով վճիռ հօգուտ «AM»-ի վստահորդի։ Հայկական ընկերությունը, սակայն, փորձեց վիճարկել վճիռը՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք։
«AM»-ի փաստաբան, իրավախորհրդատու Կամելիա Մանուկյանը շարունակեց վստահորդի շահերի պաշտպանությունը Վերաքննիչ դատարանում՝ հասնելով վստահորդի օգտին եւս մեկ բարենպաստ դատական ակտի կայացման. Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը։
Իրավական բարդ պայքարում ստացած հաղթանակի շնորհիվ հայկական ընկերությունը պարտավորվեց «AM»-ի վստահորդին վճարել շուրջ 60,000 եվրո՝ ներառյալ պարտավորության մայր գումարը եւ դրա նկատմամբ հաշվարկված տույժերը։
Կարդացեք նաև
«AM» իրավաբանական ընկերություն
«Առավոտ» օրաթերթ
23.01.2025