Հունվարի 3-ին ՍԴ դիմած փոխադրող՝ «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ն (փաստաբան՝ Արմինե Ավետիսյան) ներկայացնելով թիվ ԵԴ/22182/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ նշել է, որ որպես փոխադրող, ինչպես նաեւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի համար, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, եւ որոնք վերացնելը իրենից կախված չէր:
Դիմողի պնդմամբ՝ նկատի ունենալով, որ ինքը նաեւ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ է, իր կողմից ստանձնած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինքը ենթակա չի լինի պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ եւ անկանխելի հանգամանքների հետեւանքով, որը սույն դեպքում առկա չէ:
Նա նշել էր, որ իր մասնակցությամբ թիվ ԵԴ/22182/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը եւ Վճռաբեկ դատարանը ձեւավորել են սխալ պրակտիկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների՝ քաղաքացիաիրավական իմաստով մեղավորության վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով սահմանված «մեղքի առկայության դեպքում» հասկացությունը իրականում չի համապատասխանում հստակության, կանխատեսելիության եւ մատչելիության սկզբունքներին, սահմանադրությանը, տնտեսվարող սուբյեկտը վիճարկվող իրավադրույթների վերլուծության արդյունքում չի կարող իրավաչափորեն կանխատեսել ստեղծված իրադրության հնարավոր հետեւանքները եւ կառավարել դրանք:
Կարդացեք նաև
Ընկերության անհատական դիմումով գործի քննությունը ՍԴ դատական կազմը մերժեց:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
23.01.2025