Լրահոս
Օրվա լրահոսը

Հանդիպումին արծարծուեցան ներկայիս տիրող իրավիճակը, հայ համայնքին դիմագրաւած դժուարութիւնները եւ Հայաստան-Սփիւռք կապի առաւել ընդլայնման ծիրերը

Հունվար 23,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քաղաքավարական այցելութիւն Հ.Հ. Հալէպի գլխաւոր հիւպատոսութեան

Հինգշաբթի, 23 Յունուար 2025-ի միջօրէին, Բերիոյ Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ Գերշ. Տ. Մակար Սրբ. Արք. Աշգարեան, քաղաքավարական այցելութիւն տուաւ Հ.Հ. Հալէպի Գլխաւոր Հիւպատոսութեան, ընկերակցութեամբ՝ Հոգշ. Տ. Մանուկ Վրդ. Պարիխանեանի, Ազգային Վարչութեան ատենապետ տիար Ժիրայր Րէիսեանի եւ ազգային վարչութեան անդամներու։

Սրբազան Հայրը եւ իրեն ընկերակցող պատուիրակութիւնը ջերմապէս դիմաւորուեցան Հ.Հ. Հալէպի Գլխաւոր Հիւպատոս մեծարգոյ տիար Արա Աւետիսեանի եւ հիւպատոսութեան խորհրդական տիար Դաւիթ Թադէոսեանի կողմէ։

Սրբազան Հայրը Նոր Տարուան եւ Ս. Ծննդեան տօներուն առիթով իր ջերմագին բարեմաղթութիւնները ուղղեց մեծարգոյ Հիւպատոսին եւ հիւպատոսութեան խորհրդականին, մաղթելով արգասաբեր եւ բարեյաջող գործունէութիւն։ Սրբազան Հայրը կարեւորեց եւ բարձր գնահատեց հիւպատոսութեան գործունէութիւնը, եւ զօրակցութեան ու գործակցութեան պատրաստակամութիւն յայտնեց։

Հանդիպումին արծարծուեցան ներկայիս տիրող իրավիճակը, հայ համայնքին դիմագրաւած դժուարութիւնները եւ Հայաստան-Սփիւռք կապի առաւել ընդլայնման ծիրերը։

Մեծարգոյ Հիւպատոսը այցելութեան համար շնորհակալութիւն յայտնեց Սրբազան Հօր եւ իրեն ընկերակցող պատուիրակութեան, հաստատելով, որ հիւպատոսութիւնը փոխգործակցութեամբ պիտի շարունակէ իր առաքելութիւնը։ Այս առիթով, պարոն հիւպատոսը իւղաներկով գծուած պատկեր մը նուիրեց Սրբազան Հօր։

 

«Գանձասար»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031