Լրահոս
Օրվա լրահոսը

Զինված հարձակում Ստամբուլում Տատեան հայկական վարժարանի նախկին շենքի վրա. Լրացված

Հունվար 23,2025 23:50

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեկ առավոտյան Կ․Պոլսո Բաքըրքյոյ թաղամասում գտնվող Տատյան հայկական մասնավոր վարժարանի վրա զինված հարձակում է գրանցվել։ Դեպքի առնչությամբ 2 կասկածյալ է ձերբակալվել։

Այդ մասին, www.akunq.net–ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ ձերբակալվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսը հանձնվել է դատական ատյաններին։

Զինված հարձակման հետևանքով կոտրվել են հայկական վարժարանի ապակիները, իսկ պատերին՝ փամփուշտի հետքեր նկատվել։ Ձերբակալված կասկածյալներից մեկի տանը կատարված խուզարկման արդյունքում ապօրինի օգտագործման ատրճանակ է հայտնաբերվել։

Մինչ այդ ոստիկանությունն ուսումնասիրելով անվտանգության տեսախցիկի տեսագրությունը՝ պարզել է, որ 2 կասկածյալներից մեկը կրակ է բացել հայկական վարժարանի ուղղությամբ, իսկ մյուսը՝ դատարկ պարկուճները հավաքել։ Ոստիկանությունը նկատելով, որ կասկածյալները մի կացարանում են պատսպարվել, միջոցներ է ձեռնարկել և գործողություն սկսել նրանց դեմ։ Շ․Ք․ և Յ․Չ․ անվամբ կասկածյալները ձերբակալվել են։

Թեմայի վերաբերյալ Ստամբուլի անվտանգության տնօրինությունից ստացված պարզաբանման համաձայն՝ բացահայտվել է, որ կասկածյալները մինչ այդ զանազան հանցագործությունների հեղինակ են եղել։ Նրանց տանը կատարված խուզարկության արդյունքում ատրճանակ և 14 պարկուճ է գտնվել։ Կասկածյալներից Յ․Չ․-ն հարցաքննվելուց հետո ազատ է արձակվել, իսկ նրա թղթապանակն ուղարկվել է արդարադատության համապատասխան մարմիններին։ Ինչ վերաբերում է մյուս կասկածյալին, ապա Շ․ Ք․-ն հանձնվել է դատական ատյաններին՝ «գույքին վնաս հասցնելու», «ընդհանուր անվտանգությունը դիտումնավոր կերպով վտանգի ենթարկելու» և այլ մեղադրանքներով։

 

Մինչդեռ, «Ակօս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ հարձակման ենթարկված շենքում ոչ թե հայկական վարժարան է, այլ թուրքական դպրոց։

Ըստ նրա՝ Տատեան հայկական վարժարանը ևս գործել է այդ շենքում, սակայն տասը տարի առաջ տեղափոխվել է նոր վերանորոգված մասնաշենք։

Բաց աղբյուրներում առկա լուսանկարները ու տեսանյութերը ևս փաստում են, որ հարձակման է ենթարկվել ոչ թե վարժարանի ներկայիս շենքը, այլ նախկինը։ Վարժարանի կայքից էլ տեղեկանում ենք, որ այն գործում է նոր շենքում։ Հատկանշական է, որ նոր մասնաշենքը կառուցվել է հին շենքի դեմ դիմաց։

Շենքը թեև ներկայում էլ պատկանում է հայկական ծխական խորհրդին, սակայն վարձակալության է տրված և այդտեղ գործում է թուրքական դպրոց։

Թուրքական շատ լրատվամիջոցներ են գրել, թե հարձակման է ենթարկվել Տատեան հայկական վարժարանը. այս խառնաշփոթի պատճառը միգուցե դեռևս շենքի մուտքին առկա «Տատեան» մեծ գրությունն է։ Սակայն նույն մուտքին առկա ցուցանակը փաստում է, որ այդտեղ գործում է Կադրո Անատոլիայի մասնավոր ավագ դպրոցը, որը այդ շենքում է 2017-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031