Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե այս գործընթացը չկանգնի, լուրջ լարումները, բողոքի ակցիաներն անխուսափելի կլինեն․ Ատոմ Մարգարյան. «Ա1+»

Հունվար 23,2025 23:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տրանսպորտային բարեփոխումների մոդելը ծայրահեղ անհաջող է պատրաստված, շատ դեպքերում հիմնավորված չէ։ Եվ եթե գործադիրի ղեկավարը, Երևանի ավագանին փետրվարի 1-ից չկանգնեցնեն դա, լուրջ կոնֆլիկտները, բողոքի ակցիաներն անխուսափելի կլինեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Ատոմ Մարգարյանը՝ պատասխանելով փետրվարի 1-ից Երևանի տրանսպորտի ուղեվարձի փոփոխությանը վերաբերող հարցերին։

Տնտեսագետը գտնում է, որ ավտոբուսների միայն ուղեվարձի ստվերային հատվածը բացահայտելու հաշվին ստացվող գումարները կրկնապատկվելու են։ Այդ դեպքում արդեն սակագնի բարձրացում պետք չէ անել։

Ատոմ Մարգարյանը ընդհանուր առմամբ դրական համարեց Հայաստանում եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրումը, բայց հավելեց, որ այն պետք է բացահայտի, երևակի նաև տրանսֆերային գնագոյացման սխեմաները։

«Պետք է բացահայտի, օրինակ, թե որ ընկերություններն են Հայաստանի հանքահումքային ընկերությունների գնորդները։ Բացահայտի՝ դրանք պարզապես ընկերություննե՞ր են, թե օֆշորային ընկերություններ են։ Իրականում բորսայակա՞ն, թե՞ ավելի էժան գներով են վաճառում»,- հավելում է նա։

Անդրադառնալով արդեն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերային փաստաթղթի ստորագրմանը, ինչպես նաև կառավարության կողմից՝ ԵՄ-ին անդամագրելու մասին նախագծի ընդունմանը, տնտեսագետն ասում է, իհարկե, շատ լավ կլինի, որ Հայաստանը հնարավորություն ունենա եվրոպական շուկայում իր ապրանքները վաճառել։ «Բայց դա հնարավոր կլինի մի պարագայում՝ Եթե ԵԱՏՄ զարգացումները և ԵՄ զարգացումները բերեն այդ երկու խոշոր ինտեգրացիոն միավորումների ինտեգրմանը»,- եզրափակեց նա։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031