Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական միության աջակցությամբ մեկնարկ է տրվում Հայաստանում փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված նոր ծրագրերի

Հունվար 23,2025 21:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը 2025 թվականի հունվարի 23-ին հայտարարեց փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված երեք ծրագրերի մեկնարկի մասին։ Տեղական և միջազգային քաղհասարակության կազմակերպությունների համագործակցությամբ իրականացվող այս նախաձեռնություններն ընդգծում են ԵՄ հանձնառությունն աջակցելու  փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը և ինտեգրմանը, ինչպես նաև՝  նրանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրերը համապարփակ մոտեցում են առաջարկում՝ աջակցելով մի շարք ոլորտներում առկա կարիքների հասցեագրմանը․

  • «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման և աշխատանքի աջակցման միջոցով։ Հայկական Կարիտասի, Իմփաքթ Հաբ Երևանի և Իրիս Բիզնես Ինկուբատորի կողմից իրականացվող ծրագիրը նպատակ ունի աջակցել սկսնակ բիզնեսներին, գործող ձեռնարկություններին և ապահովել վերապատրաստման ու աշխատանքի տեղավորման հնարավորություններ:
  • «ՐայզՀայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։ Վորլդ Վիժըն Հայաստանի, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են  փախստականների և խոցելի խմբերի կենսական սոցիալական կարիքների լուծմանը։
  • «Մարդու իրավունքեր փախստականների համար և փախստականների հետ» ծրագիրն ուղղված է փախստականների զորեղացմանը՝ իրենց իրավունքների մասին իմացության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն գործում աջակցության, ինչպես նաև իրենց իրավունքների և առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։ Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քոմիթ Գլոբալ կազմակերպության կողմից:

Լեռնային Ղարաբաղից փախստականներին աջակցելու նպատակով 2023թ. սեպտեմբերից ի վեր Եվրոպական միությունը մոբիլիզացրել է ավելի քան 67 միլիոն եվրո։ Այս աջակցությունը ներառում է Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության վարչության (DG ECHO-ի) կողմից հատկացված 18 միլիոն եվրոյի անհապաղ մարդասիրական աջակցությունը։ Ծրագրերի մեկնարկի շրջանակներում՝ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության Հարևանության, Մերձավոր Արևելքի, Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն պարոն Անդրեաս Պապակոնստանտինուն ընդգծեց ԵՄ մոտեցումը՝ հասցեագրելու ինչպես  հրատապ կարիքները, այնպես էլ նպաստելու փախստականների ինտեգրմանը․ «Մեր ընդհանուր նպատակն է ոչ միայն աշխատել հրատապ կարիքների լուծման ուղղությամբ, այլև՝ աջակցել փաստականներին և նրանց ընդունած համայնքներին՝ ապահովելու դիմակայուն և ներառական միջավայր բոլորի համար»:

Փախստականների կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ Կառավարության ջանքերին համահունչ՝  2024 թվականին ԵՄ-ն 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն է տրամադրել Հայաստանի կառավարությանը։  Եվս 25 միլիոն եվրո  աջակցություն նախատեսված է 2025 թվականին։ Ողջույնի իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը կարևորեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և տեղաբնակ խոցելի խմբերի շարունակական ներառումը և սոցիալ-տնտեսական ինտեգրումը՝ ընդգծելով այս նպատակին ուղղված ջանքերի համադրման և պետության, հասարակական կազմակերպությունների ու միջազգային գործընկերների միջև արդյունավետ երկխոսության առանցքային դերը։

Անդրադառնալով փախստականների կարիքներին ուղղված միջոցառումներին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծեց, որ Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների ինտեգրմանն ուղղված ջանքերը պետության ուշադրության կենտրոնում են և շարունակական բնույթ են կրում՝ կարևորելով ինչպես ինտեգրմանն, այնպես էլ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանն ուղղված միասնական ջանքերը։

ՔՀԿ-ների կողմից իրականացվող 8,8 միլիոն եվրո բյուջե ունեցող նոր մեկնարկած ծրագրերը կոչված են փոխլրացնելու Կառավարության և զարգացման գործընկերների ջանքերը՝ հավելյալ միջոցներ հատկացնելով առաջնային այնպիսի ոլորտների, որոնք են կենսապայմանների բարելավումը, սոցիալական ծառայությունների հասանելիությունը և փախստականների  իրավունքների պաշտպանությունը: Միջոցառման ընթացքում Հայաստանում ԵՄ դեսպան պարոն Վասիլիս Մարագոսը վերահաստատեց ԵՄ հանձնառությունը՝ «Եվրոպական միությունը հավատարիմ է մնում Հայաստանում փախստականների սոցիալտնտեսական ինտեգրմանն աջակցելու իր հանձնառությանը: Ներառական և աշխատող լուծումներ գտնելու համար կարևոր ենք համարում տարբեր դերակատարների միջև համագործակցությունը, ինչպես նաև փախստականների ու ընդունող համայնքների զորեղացումը»:

Միջոցառման ընթացքում ամփոփիչ ելույթով հանդես եկած ՀՀ ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների կարիքների համար հասցեական լուծումներ գտնելու ՀՀ Կառավարության հանձնառությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031